«Արմենպրես»-ի «Ականատեսը» նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Այս շաբաթվա հերոսը 103-ամյա Մարի Դավթյանն է, ով սեփական ժողովրդի սպանդի ցավի հետ սրտում կրում է մորը կորցնելու վիշտը:
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 103-ամյա Մարի Դավթյանին` ամենատարեց երեւանաբնակներից մեկին, ցեղասպանության մասին վերհուշը տանում է դեպի 1915 թվական, Սեբաստիա:«Մայրս` Վերգինեն, ով շատ գեղեցիկ էր, երեկոյան գաղթի ճամփան բռնելուց առաջ գնացել էր ծնողներին հրաժեշտ տալու, ովքեր ընդամենը մի քանի տուն հեռու էին ապրում: Այդ ժամանակ թուրքեր են անցնելիս եղել եւ տեսել են մորս, սկսել են քաշքշել, պապիկս դուրս է եկել, վրա հասել թուրքերի ձեռքից աղջկան վերցնելու համար, եւ այդ ժամանակ նրան էլ, տատիկիս էլ, մայրիկիս էլ սրով սպանել են հենց իրենց տան առաջ», - չկարողանալով խոր հուզմունքը թաքցնել` պատմում է Մարին:
Պատմական տեղեկանք
Սեբաստիան(նաեւՍվասթուրքերեն `Sivas)քաղաքէԱրեւմտյան Հայաստանում պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիայում:Մինչեւ 1915 թվականըհանդիսացելէհամանուննահանգի(վիլայեթի)կենտրոնը:
Տիկին Մարին շարունակում է, որ տեսնելով կինն ուշանում է` նրա հայր Օնիկը հասկանում է, թե ինչ է պատահել, եւ նույն գիշեր դստեր հետ բռնում են գաղթի ճամփան:Ընտանիքի միակ երեխան` 5-ամյա Մարին, ճանապարհի արհավիրքները աղոտ է հիշում, սակայն հիշողության մեջ դաջվել է սովի չվերացող զգացումը եւ մոր կարոտը:«Երբ ես շատ էի լաց լինում, հայրս ասում էր. «Մայրդ շուտով կհասնի մեզ, նա շուտով կգա»:Նա հիշում է նաեւ, որ թուքերի իրականացրած դաժանությունների` կենդանի մարդկանց հողին հանձնելու, նորածիններին աղալու հետ մեկտեղ կային եւ նրանք, ովքեր օգնում էին փախստականներին, նրանց ապաստան տալիս:
Այդպես գիշեր-ցերեկ քայլելով հայր ու դուստր հասել են Իզմիր, որտեղից էլ նավով մեկնել են Բուլղարիա, հետո` Հունաստան, որտեղ եւ բնակություն են հաստատել մինչեւ 1942 թվականը: Որոշ ժամանակ անց Մարիի հայրն ամուսնացել է եւ ընտանիք կազմել: Մարին Հունաստանում դպրոց է հաճախել մինչեւ երրորդ դասարան, 32 տարեկանում ամուսնացել, այնուհետեւ ամուսնու` Գրիգորի հետ վերադարձել Հայաստան, աշխատել որպես կարող բանվորուհի: Հետաքրքիր է, որ 1960 թվականին` ցեղասպանությունից 45 տարի անց, հայրը` Օնիկը, պատահաբար հանդիպել է կորցրած քույրերից մեկին, ինչը ճակատագրական է եղել:
Պատմականտեղեկանք
Հունաստանիհայհամայնքը 1923թ. իր մեծությամբ հասել է գագաթնակետին (120 հազար մարդ)` կապված դեռ 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ հույն-թուրքական պատերազմի (1919-1922 թթ.) հետեւանքովհազարավորհայերի՝ դեպիայդ երկիրզանգվածայինգաղթիհետ։Հետագայում,սակայն,նկատվելէհայբնակչությանարտահոսք ՀունաստանիցինչպեսԽորհրդայինՀայաստան,այնպեսէլեվրոպականավելիզարգացած երկրներուԱՄՆ։1924-27թթ., 1932-33թթ.եւ1946-47թթ.Մեծ Հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցինմոտ60հազարհունաստանաբնակհայեր:
Մարիի որդին` Հովհաննեսը, զրույցի ընթացքում պատմում է նաեւ իր մյուս պապի` Մարիի ամուսնու հոր ու նրա ընտանիքի ոչ պակաս հետաքրքիր եւ հուզական իրադարձություններով լի պատմությունը:«Հայրս երկու եղբայր է ունեցել: Նրանք Դեր Զորով են հասել Հունաստան: Նրանց հայրը, երբ զգացել է, որ իրենց տանում են կոտորելու, տղաներին ասել է, որ իրենք գնան մեկ ճանապարհով, ինքը մյուսով` վերջում հանդիպելու ակնկալիքով:Հրաշք է լինում, թուրքերը օգնում են երեք եղբայրներին եւ նրանց մորը փրկվել, իսկ պապիկիս կացինով սպանում են»,- նշում է Հովհաննեսը:
Պատմականտեղեկանք
ԴերզորկամԴեյրէզԶորըքաղաքէ Սիրիայիհյուսիս-արևելքում,Եփրատգետիաջափին:
ՀամանունԴեյրէզԶորնահանգիմայրաքաղաք:ՀեռավորությունըԴերզորիցմինչեւԴամասկոս
կազմումէ432կմ,Հալեպ՝320կմ:ԱրեւմտյանՀայաստանիողջմնացածհայերըբռնագաղթեցին
Միջագետքիանապատներ,հիմնականում՝Դեր Զոր,որտեղեւբնաջնջվեցին։
Եղբայրների հետ պատահած հրաշքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախքան բաժանվելը հայրը տղաներին է հանձնում ընտանեկան մասունք կաշվեպատ կենաց փայտը: Քրիստոսի խաչված փայտից պատրաստված մասունքն այժմ խունացած է, սակայն խնամքով պահվում է Դավթյանների ընտանիքում որպես սերնդեսերունդ փոխանցվող սրբություն:«Հայրը, տալով կենաց փայտը որդիներին, ասում է` «թող Աստված Ձեզ հետ լինի»:Հենց մասունքն էլ, փաստորեն, փրկել է որդիներին եւ կնոջը»,- հավելում է Մարիի որդին:
Տարիներ անց` Մարին թուրքերի մասին խոսելիս իր վրդովմունքն է հայտնում` ասելով, որ եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞վ է սպանել իր 18-ամյա մորը:Նա վստահ է, որ չարագործներն անպատիժ չեն մնալու:Մարին հոր կողմի բարեկամների պես գենետիկորեն երկարակյացների շարքին է դասվում: Նա ունի 3 երեխա, 7 թոռ եւ 9 ծոռ:
Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան
Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի