Հասարակական

Կարեն Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիական Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպան Անդրեասյանն ու դեսպան Օբոլեսնկին բարձ են գնահատել վերջին երկու տարիներին հաստատված համագործակցային և բարեկամական հարաբերությունները: Իր խոսքում դեսպան Օբոլենսկին բարձր է գնահատել Օմբուդսմենի աշխատակազմի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ Պաշտպանի ակտիվ գործունեությունը նպաստում է Հայաստանում մարդու իրավուքների ամրապնդմանը: Հանդիպմանվերջում Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ ծրագրերի իրականացման և արդյունավետ համագործակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում