Պատանի վիրտուոզ Նարեկ Կազազյանը ծննդյան տարեդարձը կնշի երաժիշտ ընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ քանոնահար Նարեկ Կազազյանը հունիսի 3-ին դարձավ 17 տարեկան: Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012» հեղինակավոր մրցույթում ներկայացրած եւ երրորդ պատվավոր մրցանակին արժանացած քանոնահարը Վանաձորից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ծննդյան օրը շատ հետաքրքիր եւ ուրախ միջավայրում է անցկացնելու:

«Իմ ընկերները եւ դասախոսները կգան մեր տուն, եւ մենք միասն կնշենք իմ ծննդյան տարեդարձը: Քանի որ իմ ընկերների մեծ մասը երաժիշտներ են, կարծում եմ բացառված չէ, որ փոքրիկ համերգ կկազմակերպենք մեր տանը»,- նշեց Կազազյանը:

Նա նշեց, որ այժմ պատրաստվում է իր ավարտական քննություններին:

Կազազյանը ծնվել է 1996 թվականին Վանաձորում: 2004 թվականից սովորում է Վանաձորի Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջում` դաշնամուրի եւ քանոնի բաժիններում: 2006 թ-ից «Նոր անուններ» ասոցացիայի անդամ է: 2010 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Հատուկ մրցանակի» եւ «Պատանի վիրտուոզ» կոչմանը: Նույն թվականին ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի հաղթող է եւ ոսկե մեդալակիր:

Նա համերգներով ելույթ է ունեցել մի շարք երկրներում` Սոչիում, Արաբական Էմիրություններում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում եւ այլուր: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների:

Հայերեն English

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են