Եվրոպայում հազարավոր մարդկանց տարհանում են հեղեղումների սպառնալիքի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են լքել իրենց տները տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների սպառնալիքի պատճառով: Ավստրիայի, Գերմանիայի եւ Չեխիայի իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում մի շարք շրջաններում սաստիկ հեղեղումների դեմ պայքարելու համար, հաղորդում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 2,5 հազար մարդ հարկադրված Է եղել բնակարանները լքել Պրահայում: Եվս 7 հազար մարդ տարհանվել Է Գերմանիայի Էյլենբուրգ քաղաքում:
Չեխիայի իշխանությունները զգուշանում են, որ Պրահայի պատմական կենտրոնը կարող Է ջրասույզ լինել: Երկրի մի քանի շրջաններ աղետի գոտիներ են հայտարարված:
Սաստիկ հեղեման պատճառով Ավստրիայի հարավ-արեւմուտքում դադարեցվել Է գնացքների երթեւեկությունը: Ինչպես հունիսի 3-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, չեղյալ են հայտարարված Վիեննայից Ինսբրուկ եւ գերմանական Մյունխեն ուղերթները: Չեն բացառվում հետագա սահմանափակումները:
Օդերեւութաբանները չեն բացառում, որ Դանուբի ջրի մակարդակը կարող Է հասնել վերջին տասը տարվա ամենաբարձր նշագծին: Եվրոպայի այս խոշորագույն ջրային զարկերակի ափերին գտնվող բնակավայրերում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված: