Հայտնի են «Նոր ալիք 2013» եւ «Մանկական նոր ալիք 2013» մրցույթների հայաստանյան մասնակիցների երգերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա TV» հեռուստաընկերության պատվիրակությունը հուլիսի 13-23-ը կմեկնի Յուրմալա` մասնակցելու «Նոր Ալիք 2013» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանը պատմեց, որ Յուրմալայում օր ու գիշեր շոուի բեմադրող-ռեժիսոր Ալեքսանդր Դավիդովիչ Րեւզինն անդադար պարապունքների ընթացքում մասնակիցներից ստանում է այն կերպարը, որ գտնում է տեղին «Նոր Ալիք» մրցույթի ձեւաչափի համաձայն:Հայաստանը Յուրմալայում կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը, ով մրցույթի առաջին օրը կկատարի միջազգային հիթ` Սելին Դիոնի All by myself ստեղծագործությունը` Արա Թորոսյանի նորովի մատուցված գործիքավորմամբ:

«Ըստ «Նոր Ալիք» մրցույթի բարի ավանդույթի` հայաստանյան պատվիրակությունը Յուրմալա կմեկնի «Արմենիա» հեռուստաընկերությունից: Շատ երգիչներ, երգահաններ, հայտնի ու սիրված մարդիկ կլինեն Մաշայի կողքին` քաջալերելու նրան»,- ասաց Վարդանյանը:

Այս տարի փոփոխություն է կատարվել մրցույթի ձեւաչափում: Մրցույթի մասնակիցները ելույթ կունենան իրենց երկրի՝ նախկին տարիներին մասնակցած ամենավառ աստղերի հետ: Ալեքսանդր Րեւզինի որոշմամբ` Մաշան ելույթ կունենա Էրիկի հետ, «Твои следы» զուգերգով, որը 2011 թվականին ցնցել է Յուրմալան, եւ այդ կատարումը ճանաչվել է լավագույնը նաեւ Հայաստանում: Անգամ Էրիկի ելույթի դիտողականությունը համացանցում 3 անգամ գերազանցել է տվյալ տարվա հաղթողի ցանկացած ելույթի դիտողականությանը:

Հայաստանյան մասնակցի այս տարվա հեղինակային երգը գրել է երգիչ, երգահան, վաստակավոր արտիստ Հայկոն, ով տարբերվում է ոճով բոլոր նախկին տարվա երգերից եւ հնչում է շատ նորովի:«Կարծում եմ, որ հանդիսատեսը շատ կսիրի այդ երգը Մաշայի կատարմամբ»,- հավելեց «Արմենիա TV» հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավարը: Հուլիսի 23-ից 28-ը հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստադիտողները կկարողանան հետեւել մրցութային օրերին:

Անդրադառնալով «Մանկական նոր ալիք 2013» մրցույթին` Վարդանյանը նշեց, որ այն տեղի կունենա օգօստոսի 18-20-ը Արտեկում, որտեղ Հայաստանը կներկայացնի Էլինա Չոլախյանը: Առաջին մրցութային օրը միջազգային հիթով Էլինան հանդես կգա Քրիստինա Ագիլերայի Hurt երգով, որը գործիքավորել է Հարութ Տեր-Հովակիմյանը` Դեր Հովան: «Շատ օրիգինալ մոտեցում կա երգում, քանզի այն միախառնված է մեր ազգային էլեմենտներով»,- պատմեց Վարդանյանը:Նրա խոսքով` երկրորդ մրցութային օրը երկրի հիթով Էլինան հանդես կգա Վարդուհի Վարդանյանի «Վերադարձ» երգով, որը երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանի հեղինկային երգն է:

Վարդանյանի գնահատմամբ` երգը խոր հուզմունք է առաջացնում նույնիսկ օտարերկրյա հանդիսատեսի մոտ, քանի որ հուզում են ոչ միայն բառերը, այլ նաեւ` մեղեդին: Գեղեցիկ եւ ռիթմիկ հեղինակային երգ է նվիրել փոքրիկ Էլինային երգահան Արման Ղազարյանը: Մանկական մրցույթում երեխաները կատարում են երկուական երգ եւ միայն մեկնելուց հետո է պարզ դառնում, թե բացի միջազգային հիթից փոքրիկի որ կատարումն է ավելի նախընտրելի: Էլինան 9 տարեկան է. երգում է, դաշնամուր է նվագում եւ ստեղծագործում է: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների:

«Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

«Նոր ալիք 2012»-ի մեր պատվիրակն էր երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ