Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը Երեւանում յուրօրինակ հուշարձան կունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը կոչ է անում մասնակցել մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հուշարձանի ստեղծմանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթ Սահակյանցը նշեց, որ իրենց ընտանիքը տեղյակ է եղել հիմնադրամի նախաձեռնության մասին եւ շնորհակալ է բոլոր իրականացնողներին:

Արձանը կպատրաստվի քանդակագործ Դավիթ Մինասյանի կողմից մշակված էսքիզի հիման վրա: Այն կլինի ծառի տեսքով, որն իր վրա կկրի Սահակյանցի մուլտֆիլմերի կերպարները` Սուտլիկ որսկանը, Աղվեսը, Ջրահարսը, այլք: Արձանն իրենից կներկայացնի նաեւ յուրօրինակ շատրվան: Նախատեսվում է հուշարձանը տեղադրել Երեւանի մարդաշատ եւ արվեստի ոգով լի վայրերից մեկում` Վերնիսաժում:

«Հայկական Վեկտոր» հիմնադրամի կողմից կազմակերպված հանգանակությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ռոբերտ Սահակյանցը հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ,մուլտիպլիկատոր է: Սահակյանցը ծնվել է1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երեւան, որտեղ Սահակյանցը ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Սովորելուն զուգահեռ նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-անիմատոչ: 1972 թվականին աշխատել է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացչել են համալսարանից: 1987 թվականին նա ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը:

Մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբերտ Սահակյանցն է։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երեւանում` երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո:

«Հայկական վեկտոր» կազմակերպությունը ոչ պետական հիմնադրամ է, որն իր նախագիծն իրականացնում է ազգային մշակույթի առաջխաղացումը կարեւորող հովանավորների շնորհիվ: Հիմնադրամն ուղղված է այնպիսի նախագծերի վրա, որոնք հասանելի եւ հետաքրքիր կլինեն ողջ աշխարհում հնարավորինս մեծ թվով լսարանի համար` անկախ ազգությունից:

Youtube-ում տեղադրվել է հուշարձանի ստեղծման նախաձեռնության մասին պատմող տեսանյութ:

Հայերեն English

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն այցելել է imID ընկերության գրասենյակ

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել