Հասարակական

Կարեն Անդրեասյանը Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում կհանդիպի տեղի երեխաների և երիտասարդների հետ

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում կհանդիպի տեղի երեխաների և երիտասարդների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 31-ին կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ՝ հանդիպելու տեղի երեխաների և երիտասարդների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, «Մեկ օր Մարդու իրավունքների պաշտպանի հետ» ծրագրի շրջանակներում անցկացվելիք հանդիպման ընթացքում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը և կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը այդ խնամքի իրականացման և հետագա աջակցության ոլորտում: Հանդիպման շրջանակներում նախատեսվում է նաև այցելություն 1 ՍՕՍ ընտանիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում