Տարածաշրջանային

Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 13,5 ամսվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 13,5 ամսվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ,22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով հայտնի պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանին դատապարտել է 13.5 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:

Հայցվոր կողմը պահանջել էր մինչև 1.5 տարվա ազատազրկում «կրոնական արժեքները ոտնահարելու համար»: Դատարանի որոշմամբ վճիռը չի կարող չեղյալ համարվել տուգանք վճարելու դեպքում:

«Այստեղ համակարգված քաղաքականություն կա: Սա դատարանի կայացրած որոշումը չէ: Ես վստահ եմ, որ այս գործում խառնված է կառավարությունը»- խոսելով դատարանի վճռի մասին` նշել է Սևան Նիշանյանը: Նրա խոսքերով` սա միայն ներքաղաքական լուրջ խնդիր չէ, այլ նաև արտաքին քաղաքական հարց է, որին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի:

Պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի դեմ դատական գործ էր հարուցվել 2013 թվականի մարտին: Թուրքիայի 15 քաղաքացիներ բողոք էին ներկայացրել Նիշանյանի հոդվածներից մեկում տեղ գտած այն արտահայտության համար, որում հայազգի լեզվաբանը գրել էր, որ կարող է ռեպլիկներ անել Մուհամեդ մարգարեի հանդեպ: «Մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Կարծում եմ իրավունք ունեմ հայացքներս ուզածս վայրում և ուզածս լեզվով արտահայտել»,- գրել էր նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում