1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական առաջատար Լեւոն Արոնյանի`Norway chess 2013-ումհերթական մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Կարյակինը, ով ունի 5,5 միավոր: Առաջատարից կես միավորով հետ է մնում Մագնուս Կարլսենը (5 միավոր), իսկ 3-րդ եւ 4-րդ տեղում հավասար` 4 միավորով Լեւոն Արոնյանն է եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
Norway chess 2013-ի 8-րդ տուրի զույգերը կլինեն` Մագնուս Կարլսեն- Հաո Վանգ, Վիշվանաթան Անանդ- Լուդվիգ Համմեր, Հիկարու Նակամուրա- Թեյմուր Ռաջաբով, Պետեր Սվիդլեր- Սերգեյ Կարյակին: