Միջազգային

Վենեսուելացիները դժգոհում են զուգարանի թղթի պակասից

1 րոպեի ընթերցում

Վենեսուելացիները դժգոհում են զուգարանի թղթի պակասից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները պլանավորում են շտապ կարգով շուրջ 50 միլիոն գլանափաթեթ զուգարանի թուղթ ներմուծել՝ կապված առաջին անհրաժեշտության այս ապրանքի պակասության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հաղորդել Է AP գործակալությունը:

Նշվում Է, որ քաղաքացիներից ոմանք արդեն երկու շաբաթ Է, ինչ խանութների վաճառասեղաններին ապարդյուն զուգարանի թուղ են փնտրում: Այն գերշուկաներում, որտեղ բերում են դեֆիցիտային ապրանքի շատ քիչ խմբաքանակներ, անմիջապես հերթեր են գոյանում:

AP-ն նշում Է, որ զուգարանի թուղթը բնավ միակ դեֆիցիտային ապրանքը չԷ Վենեսուելայում: Այսպես, իշխանությունները հարկադրված են արտասահմանից գնել նաեւ կաթ, յուղ եւ սուրճ:

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի տնտեսության բնագավառի փորձագետները կարծում են, որ պակասության պատճառն արհեստական կերպով լայն սպառման ապրանքների առավելագույն ցածր գներ պահպանելու իշխանությունների որոշումն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում