Մշակույթ

Նյու Ջերսիում կցուցադրվի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Նյու Ջերսիում կցուցադրվի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆՆյու Ջերսի նահանգում կցուցադրվի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը, որի հեղինակներն են ամերիկահայ կոմպոզիտորԷրիկ Հաչիկյանը և բազմաթիվ կինոփառատոների մրցանակակիր, ամերիկացի կինոգործիչՌենդի Բելլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ֆիլմի ցուցադրությունը կկայանա մայիս19-ին Սուրբ Վարդանանց եկեղեցում:

«Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմի համար հիմք է հանդիսացելամերիկահայ կոմպոզիտորԷրիկ Հաչիկյանի կատարած ճանապարհորդությունն իր նախնիների երկիր` ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ամասիա հինավուրց քաղաքը: Ֆիլմի միջոցով հեղինակները ներկայացնում են, թե ինչպես ենգրեթե մեկ դար առաջ իրականացված կոտորածները շարունակում ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Ֆիլմում հնչում էՀաչիկյանի հեղինակած համանուն դաշնամուրային տրիոն:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել2011-ի դեկտեմբերին Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի ժամանակ, ուր այն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի մրցանակարգին: 2012 թվականինՎիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած Ալեքսանդրիայի կինոփառատոնի ժամանակ ֆիլմն արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Այն ցուցադրվել է նաև«Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ, բազմիցս էկրան է բարձրացել նաեւ ԱՄՆ-ում և Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում