Դինքի ընտանիքի փաստաբանները վճռաբեկ դատարանի նիստից առաջ արդար որոշման են սպասում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի վճռաբեկ դատարանում մայիսի 15-ին կայանալիք նիստից առաջ Դինքի փաստաբաններն ակնկալում են, որ թուրքական արդարադատությունը կփոխի Դինքի սպանության հարցում կայացրած նախկին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը:

Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նշել է, որ իրենք ցանկանում են, որ դատարանը փոխի նախկինում կայացած որոշումը և Դինքի սպանությունը դատապարտվի որպես կազմակերպված հանցագործություն: Միաժամանակ Չեթինը նշել է, որ պահանջում են վերանայել նաև դատական որոշումը կապված Էրհան Թունջելիի հետ, ով թուրքական արդարադատության կողմից անմեղ էր ճանաչվել և ազատ արձակվել:

Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի Վճռաբեկ դատարանում տեղի ունեցած առաջին նիստը, առանց որոշում ընդունելու, հետաձգվել էր: Վճռաբեկ դատարանի առաջին նիստում քննարկվել էր միայն Դինքի սպանությանն աջակցության համար 12,5 տարի ազատազրկման դատապարտված Էրսին Յոլջուի փաստաբան Ֆեյզուլլա Շամի ներկայացրած հայցը, որի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվի մայիսի 15-ին: Յոլջուի փաստաբանը դատարանում պնդել էր, որ իր պաշտպանյալը սպանությանը չի աջակցել: Գործով տարբեր պատժաչափերի ենթարկված մյուս 18 անձիք նիստ հրավիրելու հայց չեն ներկայացրել: Նրանց գործերը կուսումնասիրվեն դատական նիստերից դուրս:

Վճռաբեկ դատարանը մերժել էր նիստին մասնակցելու եւ հայտարարությամբ հանդես գալու մասին Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների միջնորդությունները` պատճառաբանելով, թե «վճռաբեկի նիստերը դատավարություն չեն»:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին: Ստամբուլի 14-րդ` ծանր հանցագործություններով զբաղվող դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու եւ կազմակերպելու մեղադրանքով 2012 թ-ի հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Յասին Հայալին եւ դատապարտել նրան ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել էր, որ Դինքի սպանությունը կազմակերպված խմբավորման գործ չէ, եւ գործով անցնող 19 մեղադրյալների վրայից հանել է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը: Ստամբուլի գլխավոր դատախազությունը եւ Դինքի ընտանիքի փաստաբանները սպանությունը կազմակերպված հանցագործություն ճանաչելու պահանջով բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA