Շոու բիզնես

Երեւանում կկայանա ռոք փառատոն` որպես այդպիսին առաջինը տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Երեւանում կկայանա ռոք փառատոն` որպես այդպիսին առաջինը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում`Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում,մայիսի 16-ից 18-ը կանցկացվի ռոքի մրցույթ փառատոն` որպես այդպիսին առաջինը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 11-ին հրավիրված ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը նշեց, որ փառատոնը միտված է առաջին հերթին Հայաստանում ռոքի զարգացմանը:

«Ռոքի փառատոնը Հայաստանի համար նոր մոտեցում է, որը կապահովի ռոքի զարգացումը: Շատ սեղմ ժամկետերում որոշեցինքայն իրականացնել»,- ասաց Դավթյանը: Նրա խոսքով` տարածաշրջանում անցկացվում են մի շարք փառատոներ, մինչդեռ այսպիսի մրցույթ-փառատոն անցկացվելու է առաջին անգամ:

Փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ռոք երաժշտությունը մեծ թափով զարգանում է Հայաստանում:«Մեր նպատակն է, որպեսզի այս երաժշտությունը ակումբներից հանենք բեմ, եւ ռոք խմբերին տանք բեմում նվագելու դեռեւս չընձեռված հնարավորություն»,- պարզաբանեց Սարգսյանը:

«Մեր խումբը միշտ մասնակցում է այսպիսի փառատոների: Շատ կարեւոր է, որ ակումբներում underground տարբերակով նվագող խմբերը փառատոնի միջոցով հանրավորություն ունենան մեծ բեմ բարձրանալ եւ կենդանի կատարել ռոք»,- ասաց The Beautified Project խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը: Վերջինիսգնահատմամբ` փառատոնըՀայաստանում ռոքի զարգացումն ապահովելու ամենալավ միջոցներից մեկն է:

Փառատոնի մասնակիցներն առաջին օրը կատարելու են համաշխարհային հիթ, երկրորդ օրը` իրենց հեղինակային ստեղծագործությունները:

Մրցույթ-փառատոնին կմասնակցեն 12 ռոք խմբեր Իրանից, Վրաստանից եւ Հայաստանից: Հայաստանից մասնակցում է 8 խումբ:

Մրցույթի փառատոնային հատվածում որպես հյուր հանդես կգա Antimeter անգլիական ռոք խումբը, որը2011 թվականին Երեւանում համերգով հանդես էր եկել The Beautified Project խմբի հետ:

Ռոք մրցույթ-փառատոնի մրցանակակիրները կստանան դրամական պարգեւներ: Միջոցառման կայացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում