Արաբագետի դիտարկմամբ` ադրբեջանցի իսլամիստ ծայրահեղականների ակտիվությունը Սիրիայում նկատվում է շատ վաղուց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկած բանակցություններում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը կասկածելի է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ և ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, և սիրիական ընդդիմությանը ձեռնտու չէ Ասադի մասնակցությունը բանակցություններին։ Նրա խոսքով՝ բանակցությունները կընթանան Ասադի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Իսրայելի կազմակերպած ռմբակոծությունները Սիրիայի տարբեր շրջաններում ուղղված են Հըզբոլլահի դեմ։ «Այն զինանոցները, որոնք ենթարկվել են ռմբակոծման, պատահական զինանոցներ չեն եղել։ Դատելով եղած փաստերից` կարելի է եզրակացնել, որ Իսրայելի թիրախը շիա «Հըզբոլլահն» է»,-ասաց Գրիգորյանը։

Արաբագետը խոսեց նաև վերջերս «Յութուբ»-ում հայտնված տեսանյութի մասին , որտեղ երեւում է, որ Սիրիայում «Ջայշ ալ-Մուհաջիրին ուա ալ-Անսար» կազմակերպության կազմում գործող ադրբեջանական խմբավորման ղեկավար Աբու Յահի Ալ-Ազերին, շրջապատված ադրբեջանցի ծայրահեղականներով, կոչ է անում ադրբեջանցիներին գալ և մասնակցել Սիրիայում տեղի ունեցող պատերազմին` կարևորելով «ջիհադական պայքարն ընդդեմ անհավատների»: «Ադրբեջանում ծայրահեղ արմատականներին հետապնդելու և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների ցանկությունները մնում են հայտարարությունների մակարդակում: Ջիհադական զանազան ճակատներից Ադրբեջան ետ եկողների թիվը պետք է որ շատ լինի, սակայն չկան ադրբեջանական իշխանությունների կողմից ադեկվատ գործողություններ, իսկ փաստերն այլ բան են ասում»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ կարելի է ենթադրել, թե ադրբեջանցի ջիհադականների համար հայրենիք ետ վերադարձը նույնպես ազատ և անվտանգ է։ Նրա խոսքով՝ ծագումով ադրբեջանցի իսլամական ծայրահեղականների ակտիվությունը Սիրիայում նկատվում է շատ վաղուց, ընդ որում` այստեղ կռվող ադրբեջանցիներից բաղկացած ծայրահեղական խմբավորումները բազմաթիվ են և զինված արդի զինամթերքով:

Սիրիայում ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ պայքարը չի դադարում դեռ 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 70 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

Հայերեն Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե