Դինա Գարիպովան «Դորիանս»-ի հետ նույն բեմում երգելուց լավ տպավորություններ է ակնկալում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում Հայաստանը նեկայացնող «Դորիանս» ռոք խմբի մայիսի 10-ին Կոպենհագենի ամենամեծ Amgerbio համերգասրահում կայանալիք համերգին կմասնակցի նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովան: Մալմյոից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի մասնակիցը պատմեց, որ կայանալիք համերգից ակնկալում է միմիայն դրական տվապավորություններ:«Շատ եմ սպասում մեր հանդիպմանը: Հույս ունեմ, որ հետաքրքիր համերգ տեղի կունենա»,- ասաց Գարիպովան, ով «Դորիանս» ռոք խմբի գործունեությանը ցանոթացել է մրցույթի նախընտրական փուլի ընթացքում:

«Միանգամից աչքի ընկան եւ երգը, եւ տեսահոլովակը, որովհետեւ տեսահոլովակի մտահղացումը շատ յուրօրինակ է: Ամբողջ սրտով մաղթում եմ խմբին հաջողություն մրցույթում եւ, իհարկե, հույս ունեմ, որ խումբը հետագայում եւս ստեղծագործական առաջընաց կգրանցի, որովհետեւ տղաները իսկապես շատ տաղանդավոր են»,- նշեց Ռուսաստանի պատվիրակը:

Անդրադառնալով բուն մրցույթին` երգչուհին ասաց, որ ինքն ակնկալում է, որ «Եվրատեսիլ 2013»-ը կդառնա իսկական երաժշտական տոն ոչ միայն բոլոր մասնակիցների համար, այլեւ յուրաքանչյուր մարդու, ով կհետեւի մրցույթի ընթացքին համերգասրահից կամ հեռուստատեսային էկրանից: ««Եվրատեսիլ»-ը մասնակիցներին նվիրում է ոչ մի բանի հետ չհամեմատվող փորձ եւ նոր ընկերներ, գործընկերներ գտնելու հիանալի հնարավորություն, ում հետ հնարավոր է իրականացնել հրաշալի ստեղծագործական համագործակցություն»,- հավելեց երգչուհին:

Կոպենհագենում կայանալիք համերգին, բացի Ռուսաստանի ներկայացուցչից, կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի, Վրաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչները: Լատվիան մրցույթում կներկայացնիRep խումբը, Ֆինլանդիան` երգչուհի Կրիստա Սիեգֆրիդսը, Վրաստանը` Սոֆի եւ Նոդի դուետը: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ի վաղ առավոտյան մեկնել են Շվեդիա:

Խմբի անդամները արդեն հասցրել են փորձ (sound-check)ունենալ Մալմյոյում: Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքը «Դորիանս»-ի անդամները առաջին բանը, որ արել են բեմում հայտնվելով, իրենց գործիքների նախապատրաստումն էր:«Դա սովորություն է մեզ համար: Մենք միշտ կենդանի ենք նվագում»,-բացատրել են տղաները:Փորձի ընթացքում տղաները կրել են նորաոճ ջինսե հագուստ:

«Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի Lonley planet երգով:

Այս օրերին Շվեդիա ժամանած մրցույթի մասնակիցներն ակտիվորեն նախապատրաստվում են մրցույթին, ծանոթանում են միմյանց հետ եւ մասնակցում մրցույթի շրջանակներում տեղի ունեցող բազամթիվ միջոցառումների, շփվում ԶԼՄ-ների հետ:«Դորիանս»-ը Շվեդիայից հատուկ ուղերձ է հղել «Եվրատեսիլ 2013»-ի հանդիսատեսին:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA