«Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Շվեդիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ի վաղ առավոտյան մեկնել է երգի միջազգային մրցույթը հյուրընկալող երկիր Շվեդիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա օրերին նախանշված առաջին մեծ միջոցառումը մայիսի 10-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի ամենամեծAmgerbioհամերգասրահում «Դորիանս»-ի համերգն է, որին կմասնակցի նաեւ «Եվրատեսիլ 2013»-իՌուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովան:

«Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը:

Lonley planet երգը հեղինակել է Black Sabbath անգլիական ռոք խմբի լեգենդար կիթառահարի Թոնի Այոմին: Խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

Մայիսի 5-ին խումբը հանրության դատին է ներկայացրել Lonley planet երգի ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է խմբի անդամ Արման Փահլեւանյանը:

Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 20-ին:

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ