«Ականատեսը». Կարսը թողած, Կարսի այգին... 101-այմա Անդրանիկ պապը գաղթի ճանապարհի ու չիրականացած երազանքի մասին

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկայացնում է այդ ոճրագործությունների կենդանի վկաների` վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 101-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սարի թաղում գտնվող համեստ տանըհեռուստատեսությամբ լուրերի ոչ մի թողարկում բաց չեն թողնում` ակնկալիքով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւս մեկ լուր կհաղորդեն: Հեռուստացույցի առաջ կրկին Անդրանիկ պապն է, ով իր հիշողություններում սրբորեն պահում է 95 տարի առաջ գաղթի ճանապարհը բռնած կարսեցի իր ընտանիքի պատմությունը: 101-ամյաԱնդրանիկ Մաթեւոսյանը Երեւանում բնակվող ամենատարեց վերապրածներից է:«Ես վեց տարեկան էի, երբ իմ ընտանիքը 1918 թվականին կարողացավ գաղթել Բաթում: Շատ բան չեմ հիշում, սակայն հետագայում մորիցս եմ լսել մեր ընտանիքի պատմության մանրամասները»,- պատմում է Անդրանիկը:

Պատմական տեղեկանք

Կարսը (կոչվել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ (2010 թ.) այն 65 հազար բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաեւ հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես եւ Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:

Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Փախչում էինք ու չգիտեինք, թե ուր

«Մենք չգիտեինք, թե ուր ենք գնում, բայց գիտեինք, որ եթե չփախչեինք, թուրքերը պարզապես կսպանեին մեզ: Շատ ծնողեր, ովքեր այլեւս չէին կարողանում իրենց երեխաներին գրկած գնալ, նախընտրում էին երեխաներին գցել գետը` վստահ լինելով, որ եթե անգամ իրենք մահանան, երեխաները կկարողանան կենդանի մնալ` այդ կերպ փրկվելով»,- հիշում է ցեղասպանության ականատեսը` հավելելով, որ երեք եղբայրներից ինքը միակն էր, ում ծնողների հետ միասին հաջողվեց կենդանի մնալ:Անդրանիկը պատմում է, որ գաղթի ճանապարհին հայերը ներկայանում էին որպես քրդեր եւ ողջ ճանապարհի ընթացքում չէին խոսում` թուրքերի առաջ իրենց ծագումը չբացահայտելու համար:

Նա լավ է հիշում, թե ինչպես իր հայրը ծածկում էր մոր դեմքը վարսերով, որպեսի թուրքերը նրան չնկատեն եւ չտանեն իրենց հետ: Կարսում սպանվել են Անդրանիկի քեռիները,տատիկն ու պապիկը:«Փախստականները գնում էին անդադար, առանց հանգստի, միայն մի քանի օրը մեկ կարող էին հանգստանալ ծառերի տակ: Ճանապարհին մենք կորցրինք շատ բարեկամների, հարեւանների: Շուրջ մեկ ամիս տարբեր վայրերում կանգ առնելուց հետո հասանք Բաթում, որտեղ կային զինվորական կազարմաներ, ուր տեղավորում էին փախստականներին: Շատերը դրանից հետո ճանապարհ բռնեցին դեպի Անգլիա, մենք մնացինք Բաթումում»,- ավելացնում է Անդրանիկը:

Պատմական տեղեկանք

1900-ական թթ. սկզբին ավելացել է գաղթը դեպի Բաթում, Սուխում եւ Կովկասի այլ քաղաքներ: Ընդհանուր առմամբ, XIX դ. վերջին եւ XX դ. սկզբին Արեւմտյան Հայաստանից եւ Թուրքիայի հայաբնակ շրջաններից Ռուսաստան, Պարսկաստան, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա են գաղթել մոտ 290 հազար հայեր: Գաղթականների մեծ մասը հայտնվել է թշվառ ու անօգնական վիճակում, առանց գոյության միջոցների:

Կարսը տեսնելը` չիրականացած երազանք

1928 թվականին Մաթեւոսյանների ընտանիքը ուղեւորվում է Ռուսաստան` բնակություն հաստատելով Մայկոպ քաղաքում:«Երբ մեկնեցինք Ռուսաստան, արդեն խելքս այսպես ասած կտրում էր, որոշ ժամանակ անց ամուսնացա Սիրանուշ անունով աղջկա հետ, երեխաներ ունեցա: Մի քանի տարի անց` 1936 թվականին, եկանք Հայաստան»,- նշում է պատմության հերոսը: Նա կրթություն չի ստացել, ողջ կյանքում աշխատել է որպես բանվոր ճանապարհաշինության ոլորտում` գործուղվելով Գորիս, Ախալքալաք, Էջմիածին:

Տարիներ անց Կարսը վերհիշելիս Անդրանիկը մեծ ոգեւորությամբ է պատմում ծնողների` հողագործությամբ զբաղվող Արտեմի եւ Սիրանուշի` Կարսում թողած տան, անասունների մասին:«Իհարկե, սիրտս ուզում է գնալ այնտեղ, ուզում է, որ մեր հողերը վերադարձնեն, բայց արդեն ուր գնամ, ինչպե՞ս գնամ»,- ասում է Անդրանիկը` նշելով, որ Կարսը տեսնելն այս տարիքում երազանքի նման մի բան է, որն այլեւս չի իրականանա:«Մարդը հույսով է ապրում, հուսանք, որ մի լավ բան կլինի»,- ասում է նա` ավելացնելով, որ թուրքերին չի վստահում:

Անդրանիկ Մաթեւոսյանն իր օրինակով շտապում է վկայել, որ անցած 101 տարիները լոկ իր կենսաբանական տարիքն են խորհրդանշում, պապն անգամ այս տարիքում շուկա է գնում, զբոսնում, զբաղվում կենցաղային գործերով: Նա ապրում է տանը, որըսեփական ձեռքերով է կառուցել, նրան բոլորն են ճանաչում եւ հարգում: Անդրանիկ պապնունի յոթ երեխա. նրա թոռներով, ծոռներով, կոռներով եւ հարսներով ընտանիքի անդամների ընդհանուր թիվը գերազանցում է 70-ը:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը