Երեւանի քաղաքապետ վերընտրվեց Տարոն Մարգարյանը. ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀկենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, կազմեց ու ստորագրեց արձանագրություն: Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս:«Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 499 ձայն` 4,39 տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն` 3,79 տոկոս, «Օրինաց երկիր»-ը` 15 հազար 733 ձայն` 3,73 տոկոս, «Առաքելություն»-ը` 2692 հազար ձայն` 0, 64 տոկոս:

Այսպիսով, ՀՀԿ-ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն եւ Երեւանի 65 տեղանոց ավագանիում տեղերի բացարձակ մեծամասնությունը կտրվի քաղաքական այդ ուժին: Ավագանիում տեղեր կունենան նաեւ ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւանը»:Ընտրությունների վերաբերյալ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել տեղական 26և միջազգային 1 կազմակերպություն:Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 816 հազար 475 երևանցի, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում ընգրկվել է երեք քաղաքացի, որից հետո մասնակցելու իրավունք ունեցողների թիվը հասել է 816 հազար 478-ի:

Մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 437 հազար 212 մարդ: ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 829 հազար, իսկ մարված քվեաթերթիկների թիվը` 391 հազար 039, անվավեր քվեաթերթիկների թիվը` 15 հազար 250:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետը սահմանում է`եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Նույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին կետով` քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված հետեւյալ երդմամբ.«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:

Հայերեն English Русский

Կարմիրգյուղում 2018-2025 թթ-ին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 13 ծրագրի համար ներդրվել է 1 միլիարդ 133 միլիոն 825 հազար դրամ

Զբաղվածության ծրագիր՝ 63-ից բարձր անձանց ու հաշմանդամություն ունեցողների համար

Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ

Սևան համայնքում ամփոփվել են «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթի արդյունքները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ

Հիմնանորոգվում է Զովաբերի մանկապարտեզի շենքը

Կառավարությունը 1,5 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու համար

Գավառում տեղի ունեցավ վիշապաքարերի կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում