Արա Գոչունյանը Պոլսում հայկական սրբավայրերի անվտանգության իմաստով մտահոգություններ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանի հարևան թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում մայիսի 5-ին հնչած կրակոցները նյութական և ֆիզիկական վնաս չեն պատճառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրեց, որ կրակոցները խաթարել են եկեղեցում այդ պահին պատարագի մասնակցող հավատացյալների անդորրը։ «Հայկական սրբավայրերի անվտանգությունը խախտվելու վտանգ չկա, սա առանձին դեպք է, որ հիմք չի տալիս մտահոգության, սակայն նաեւ անտեսվել չի կարող»,-ասաց Գոչունյանը։ Մի քանի երիտասարդներից կազմված խումբը եկեղեցու մուտքի առաջ կրակել է՝ խուճապ առաջացնելով հավաքվածների շրջանում։

Ոչ աշխատանքային օրվա պատճառով «Արմենպրես»-ինչհաջողվեց կապվել Պոլսո հայոց պատրիարքարան։ Գոչունյանը, սակայն, նշեց, որ պատրիարքարանը առանձին հայտարարությամբ հանդես չի եկել:

Պոլսո հայոց պատրիարքարանի թաղամասի հարևան թաղամասում գտնվող մայր եկեղեցում մայիսի 5-ին` տեղի ժամանակով մոտավորապես10:30-ին` պատարագի ժամանակ, անհայտ անձանց խումբը հենց տաճարի մուտքի մոտ 7 անգամ օդ կրակելուց հետո փախուստի է դիմել: Կատարվածը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Կոստանդնուպոլսի այդ թաղամասում ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ վերջին տարիներին տեղափոխվածները։

«Ռադիկալ» պարբերականին պոլսահայ համայնքիներկայացուցիչ Կարո Պայլանը փոխանցել է, որ հարձակման հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:Կարո Պալյանը նշել է, որԹուրքիայի`ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության մարմինները հետաքննում են դեպքը` փորձելով կազմել արարքը կատարողի ֆոտոռոբոտը:Կրակոցների հեղինակները որևէ բան չեն բղավել և ոչ մի կարգախոս չեն հնչեցրել:

Այս տարվա ապրիլի 27-ին 30-40 հոգանոց մի խումբ ցերեկվա ժամերին հարձակվել էր Աթաշեհիրի Նոր հույս եկեղեցու վրա: Եվս մեկ հարձակում էլ եղել էր Բուրգազ կղզում գտնվող Սուրբ Հովհաննես հույն ուղղափառ եկեղեցու վրա:

Հայերեն English Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ