Միջազգային

Անկախության կուսակցությունը առաջատարն Է Մեծ Բրիտանիայի ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Անկախության կուսակցությունը առաջատարն Է Մեծ Բրիտանիայի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները խոշոր հաջողություն են բերել Անկախության կուսակցությանն այն դեպքում, երբ պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների դիրքերը նկատելիորեն թուլացել են, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 2-ին ընտրություններ են անցկացվել Անգլիայի 34 տարածաշրջաններում եւ ՈՒելսի մեկ տարածաշրջանում՝ Անգլսիում: Ընտրություններում «խաղարկվում Էր» իշխանության տեղական մարմինների 2300 տեղ: Թեեւ ձայների հաշվարկը դեռ շարունակվում Է, առաջատարներն արդեան հայտնի են:

Նայջել Ֆարաժի գլխավորած Անկախության կուսակցությունը, որը հանդես Է գալիս Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դեմ եւ ներգաղթի հարցում կոշտ գծի կողմնակից Է, կարողացել Է հավաքել ընտրողների ձայների 24-26 տոկոսը:

«Ընտրությունների արդյունքները լավագույնը չեն բոլոր հիմնական կուսակցությունների համար: Մարդիկ մեզ հասկանալ տվեցին իրենց դժգոհությունը, եւ մենք դա լսեցինք: Ժողովուրդը ցանկանում Է, որ մենք լուծենք այս երկրում ծանր աշխատանք կատարող մարդկանց հուզող խնդիրները. նրանք ցանկանում են, որ մենք շտկենք տնտեսական իրադրությունը, բարելավումներ են ցանկանում սոցիալական ոլորտում»,-ընտրությունների արդյունքները մեկնաբանել Է կառավարող Պահպանողական կուսակցության նախագահ Գրանտ Շապսը:

Անկախության կուսակցության առաջնորդն իր հերթին հայտարարել Է, որ ընտրությունների արդյունքները վկայում են երկրում քաղաքական ուժերի դասավորության կտրուկ փոխվելու մասին: «26 տոկոս ձայները շատ Էական են: Դա խոսում Է բրիտանական քաղաքականության մեջ իրական փոփոխությունների մասին»,-նշել Է Ֆարաժը:

Անկախության կուսակցությունն առայժմ ոչ մի ներկայացուցիչ չունի երկրի խորհրդարանում, սակայն Ֆարաժը խոստացել Է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ներկայիս հաջողությունը դառնա 2015 թվականի ընդհանուր ընտրություններում ավելի մեծ հաջողության սկիզբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում