Տարածաշրջանային

Նախիջեւանից Կարս երկաթուղային ճանապարհ կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Նախիջեւանից Կարս երկաթուղային  ճանապարհ կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության ղեկավար Արիֆ Ասքերովը հայտարարել է, որ Նախիջեւանից Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստության շուրջ աշխատանքներն ավարտվել են: Նրա խոսքով` ներկայում աշխատանքներ են տարվում Նախիջեւան-Կարս երկթաթուղու նախագծման շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է SalamNews լրատվական գործակալությունը:

«Երկաթուղու շինարարության աշխատանքները կիրագործվեն երկու երկրների տարածքներում: Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում աշխատանքները կիրագործի ադրբեջանական կողմը: Դեռ որոշված չէ` ում են հանձնարարելու այդ աշխատանքները Թուրքիայի տարածքում», -հայտնել է Արիֆ Ասքերովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում