Թուրքիայում հարձակումներ են տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցիների վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւմտյան մասում գտնվող Աթաշեհիր եւ Բուրգազ կղզիներում հարձակումներ են տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցիների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, Աթաշեհիրի «Նոր հույս» քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին: Ժամը մոտավորապես 15-ին 30-40 հոգանոց խումբը հարձակվել է եկեղեցու վրա, քարեր նետել, կոտրել շենքի ապակիները եւ փորձել ներս մտնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել: Այդ պահին եկեղեցում Ֆինլանդիայի մի քաղաքացի է եղել, որը չի տուժել:

Բուրգազում 15-18 տարեկաններից կազմված 10 հոգանոց խումբը հարձակվել է հունական եկեղեցու վրա: Նրանք մտել են եկեղեցի, փորձել են հափշտակել ողորմությունների արկղում առկա գումարը, սակայն չեն հաջողել: Հանցագործները կոտրել են եկեղեցու պահարանը եւ գողացել բոլոր մոմերը: Հատկանշական է, որ թուրքական ԶԼՄ-ներն այդ փաստերին չեն անդրադարձել:

Հայերեն English

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում է վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ