Սպորտ

Հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը կմասնակցի ԱՄՆ շախմատի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

Հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը կմասնակցի ԱՄՆ շախմատի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստերՎարուժան Հակոբյանը կմասնակցիմայիսի 2-ին Սենթ Լուիս քաղաքում կայանալիք ԱՄՆ շախմատի առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովThe Topeka Capital-Journal-ի կայքը,Հակոբյանը այն 24 էլիտար շախմատիստներից է, ում հնարավորություն է տրվել մասնակցել ԱՄՆշախմատի չեմպիոնի տիտղոսի համար: Հաղթողը կպարգևատրվի 30 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհով: Իսկ եթե նրան հաջողվի կրկնել Բոբի Ֆիշերի` 1963-1964 թվականներին ԱՄՆ շախմատի առաջնությունում սահմանած ռեկորդը` հաղթել յուրաքանչյուր խաղը, նա կարժանանա 64 հազար դոլար հավելավճարի: Լավագույն հինգ խաղացողները հնարավորություն կստանան մասնակցել Շախմատի աշխարհի առաջնությանը:

Վարուժան Հակոբյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ի Տոպեկա քաղաքում: Շախմատն իր համար նա բացահայտել է հինգ տարեկանում, երբ Հակոբյանների ընտանիքը Հայաստանից տեղափոխվել է Մոնղոլիա: Խստաշունչ եղանակի պատճառով փոքրիկ Վարուժանը ստիպված էր օրեր և անգամ շաբաթներ շարունակ տանը մնալ և ժամանակի պարապուրդն լրացնելու համար հոր նախաձեռնությամբ սկսել է շախմատ խաղալ:Հակոբյանի հաջողությունը երկար տարիների նվիրվածության և կարգապահության արդյունք է: Հայազգի գրոսմայստերը պատմել է, որ շախմատի շնորհիվ բազմաթիվ փոքր հմտություններ էյուրացրել, որոնք նրան շատ են օգնում նաև առօրյա կյանքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում