Հայոց ցեղասպանության մասին Le Monde-ի հայազգի լուսանկարիչն աշխարհին կպատմի նոր ալբոմով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը ծրագրում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանրության դատին ներկայացնել լուսանկարների ալբոմ, որտեղ ամփոփված են իր` շուրջ 30 տարվա աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ագուջյանը պատմեց, որ 1988 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի ապրիլին այցելում էԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն,Ջավախք, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Իսրայել, Թուրքիա` այնտեղի հայկական համայնքների կենսակերպին ծանոթանալու համար:

«Ալբոմն ավելի շատ արտիստիկ, գեղարվեստական աշխատանք է լինելու, քան` տեղեկատվական, լրագրողական: Նկատի ունեմ, որը լուսանկարներում ներկայացված են պատմություններ»,- նշեց հեղինակը: Նրա խոսքով` մինչեւ 2015 թվականի ապրիլ շարունակելու է աշխատել եւ նոր լուսանկարներ հավաքել` ալբոմն ամբողջացնելու նպատակով:Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ալբոմը լույս կտեսնի Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում:

Նկարչի համար Հայոց ցեղասպանության թեմատիկան ընտրելը պատահական չէ. նրա ընտանիքը եւս ցեղասպանությունից փրկված հայերի թվում է, որը գաղթել է Ֆրանսիա Արեւմտյան Հայաստանից: «Յուրաքանչյուր հայ իր քարը պետք է դնի Հայոց ցեղասպանության միջազգայնացման գործընթաց կոչվող խոշոր «պատի» վրա:Ժամանակի հարց է. թուրքերը եւս մի օր պետք է ընդունեն այն, ինչ եղել է: Ցեղասպանության ընդունումը թուրքերի համար մեծ խնդիր պետք է լինի, սակայն պետք է ընդունեն»,- ասում է լուսանկարիչը:

Ագուջյանը եւս մեկ ալբոմ թողարկել է նաեւ 2007 թ-ին, որտեղ ներկայացված են սեւ եւ սպիտակ լուսանկարներ: Ալբոմում լուսանկարների մասին իր հոդվածն էր գրել նաեւ կանադացի հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Լուսանկարիչն իր աշխատանքներում նախապատվություն է տալիս սեւ գույներին` լույսը ընդգծելու համար: Սեւը խորհրդանշում է հայ ազգի եւ իր սեփական մոռացված հուշերը, գաղտնիքները: Սակայն ապագա ալբոմում տեղ կգտնեն ոչ միայն սեւ եւ սպիտակ, այլեւ` գունավոր լուսանկարներ:

2011 թ-ի ապրիլի 27-ից հունիսի 5-ը Ստամբուլում բացվել էր Ագուջյանի «Այրող աչքեր. Հայերի հիշողությունները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին լուսանկարչի` 1988 թ-ից հետո արված նկարները:Անտուան Ագուջյանը մասնագիտությամբ լրագրող է, նա աշխատում է ֆրանսիական Le Monde թերթում:

Հայերեն English Русский

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը