«Հայկական ավանդական խոհանոց» գիրքն արդեն վաճառքում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակներն ամփոփող «Հայկական ավանդական խոհանոց» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրքի հեղինակ Սոնիա Թաշչյանը նշեց, որ նման գիրք ցանկանում էր տպել դեռ «Տատիկի խոհանոց» հաղորդաշարը վարելու ժամանակ: «Այս գրքում ամփոփված է մեր մշակույթի մի մասը, որը պետք է կարողանանք նաեւ ներկայացնել: Հուսով եմ, որ գիրքը կթարգմանվի մի քանի լեզուներով»,-ասաց նա:Գրքում ներառված է հայկական ուտեստների 200 բաղադրատոմս: «Շատ հպարտ ու գոհ եմ իմ արած աշխատանքով: Գրքում ոչ մի նորամուծություն չեմ արել, ոչինչ չեմ ավելացրել: Նույնիսկ նշել եմ, թե ումից եմ վերցրել բաղադրատոմսը: Ես պարզապես հավաքել եմ, սրանց հեղինակը ժողովուրդն է»,-ասաց գրքի հեղինակը:Գիրքը միայն այսօր կվաճառվի 5000 դրամով` հեղինակի մակագրությամբ:

«Հայկական ավանդական խոհանոց» հրատարակության նախաձեռնողը «Մառանիկ» ընկերությունն է:Գրքի շնորհանդեսի շրջանակներում ընկերությունը կազմակերպել էր նաեւ մի շարք անակնկալ մրցույթներ: Առաջին մրցույթի մասնակիցները հենց շնորհանդեսի ներկաներն էին, երկրորդ մրցույթինը կլինեն Facebook սոցիալական ցանցի օգտատերերը: Հաղթողները որպես մրցանակ կստանան «Հայկական ավանդական խոհանոց» գիրքը:

Ընկերությունը, հետամուտ լինելով ազգային արժեքների պահպանմանը և տարածմանը ու գիտակցելով ավանդական խոհանոցի կարևորությունը, ջանացել է ժողովրդին ընծայել իր արմատներից եկող հրատարակությունը:Բաղադրատոմսերից որոշները վեր են հանվել ազգագրական հին գրքերից, մյուսներն արդյունք են հեղինակի բանահավաքչության, ինչպես նաեւ մի շարք` արդեն հայտնի բաղադրատոմսեր ընդգրկվել են գրքում` որպես հայկական խոհանոցի հիմքը հանդիսացող ուտեստներ:Գիրքը բաղկացած է 223 էջերից, ունի առարկայական ցանկ, որը հեշտացնում է ընթերցողի ընտրությունը: Ունի խոհանոցային բառարան. հիշատակվում է յուրաքանչյուր բաղադրատոմսի ծագումը, չափաբաժինը և պատրատման ժամանակը:

Գիրքը հիշարժան է նաև յուրաքանչյուր կերակրատեսակի ավանդույթների մասին հակիրճ բացատրությամբ, առօրեական և տոնածիսական հատկանիշներով:

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին