1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ընդդիմությանը «հարվածելու» նպատակով հատուկ պոռնո կայք է ստեղծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված այդ կայքում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներին, լրագրողներին եւ հասարակական գործիչներին ցուցադրում են ոչ պատշաճ տեսքով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ այդ տեսանյութերը նոր չեն, եւ դրանք մի քանի տարի առաջ արդեն ցուցադրվել են իշխանամետ «Լիդեր» հեռուստաալիքով:
Նշվում է, որ կայքի ստեղծողները նոր վարկաբեկիչ նյութեր չունեն, եւ նրանք որոշել են ընդդիմադիր առաջնորդներին վարկաբեկել հին տեսանյութերով:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Ադրբեջանում պոռնո նյութերի տարածումն ու պատրաստումը հետապնդվում է օրենքով: