Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 24-ին կներկայացնի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

1 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 24-ին կներկայացնի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցի համերգով: Ապրիլի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կներկայացվի հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը եւ «Ասացվածք հոր համար» ակապելլան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, համերգին կմասնակցեն Հայաստանի երեք առաջատար՝ Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար եւ գլխ. խմբավար Ռոբերտ Մլքեյան), Երեւանի պետական կամերային (գեղ. ղեկավար եւ գլխ. խմբավար Հարություն Թոփիկյան) եւ «Հովեր» պետական կամերային (գեղ. ղեկավար եւ գլխ. խմբավար Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը: Մենակատարները կլինեն Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն):

Դիրիժորներն ենՌոբերտ Մլքեյանը եւ Էդուարդ Թոփչյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում