Կարծիքներ

Ջոն Հեֆերնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը շարունակելու բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ջոն Հեֆերնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը շարունակելու բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանձնառությունը՝ շարունակելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ։«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՄՆ դեսպանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մշտապես ձգտել են աջակցել տարածաշրջանի այս հակամարտության լուծմանը։ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների սպասվող հանդիպումը ևս նպատակաուղղված է լինելու դրան։ Համանախագահները բազում հանդիպումներ են կազմակերպել՝ փորձելով երկու կողմի հետ քննարկումներով գտնել փոխշահավետ լուծում։ Սակայն եթե չլիներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները, համանախագահների ջանքերը իզուր կանցնեին»,-ասաց Ջոն Հեֆերնը՝ շնորհակալություն հայտնելով երկու կողմերին էլ։

Մինսկի խմբի համանախագահներ` ՌԴ դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ժաք Ֆորը և ԱՄՆ-ը ներկայացնող Յան Քելին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտին այցելել են Երեւան ու Ստեփանակերտ, իսկ ապրիլի սկզբին` Բաքու եւ Ստեփանակերտ: Նրանք առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր են կազմակերպելարտգործնախարարներիհանդիպում` ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն իսկ հայտարարել է, որՀայաստանը մշտապես դրական է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին` նոր հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:Առայժմ, սակայն, հստակ չէ` որտեղ եւ ինչ ժամկետներում հանդիպումը տեղի կունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում