Տարածաշրջանային

Վանի Աղթամար կղզում ծաղկել են ծիրանենիներն ու նշենիները

1 րոպեի ընթերցում

Վանի Աղթամար կղզում ծաղկել են ծիրանենիներն ու նշենիները

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզում գարուն է. ծաղկել են ծիրանենիներն ու նշենիները: Աղթամարը Վանա լճի չորս կղզիներից ամենամեծն է: Այստեղ է գտնվում Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի կողմից 915-921 թթ-երին կառուցված Սուրբ Խաչ հայկական եկեղեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամեն ապրիլի նշենիների եւ ծիրանենիների ծաղկելու հետ Աղթամար կղզին հեքիաթային գեղեցկություն է ստանում: Ծաղկած կղզին լճի կապույտի եւ ձյունածածկ Արտոս լեռան հետ միասին զարմանահրաշ տեսարաններ է ստեղծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում