Բոստոնի հայ ներգաղթյալներին նվիրված քանդակը վերանորոգումից հետո նոր տեսք է ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի North End և Waterfront շրջանի հայ ներգաղթյալներին նվիրված աբստրակտ քանդակը վերանորոգման արդյունքում բոլորովին նոր տեսք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով North End Waterfront կայքը, հեղինակի մտահաղացման համաձայն`«Հայկական ժառանգություն» զբոսայգում տեղադրված քանդակըյուրաքանչյուր տարի պետք է վերանորոգվի` խորհրդանշելով բոլոր նրանց, ովքեր բաժանվել են իրենց ծննդավայրից և նոր կյանք սկսել Մասաչուսեթսի ափամերձ այս շրջանում: Քանդակն առաջին անգամ է վերանորոգվում զբոսայգու կառուցումից և տեղադրումից ի վեր:

Ընդհանուր առմամբ, ողջ զբոսայգին հարուստ է սիմվոլներով և խորհրդանշական մեծ նշանակություն ունի: Զբոսայգու ոլորուն ճանապարհներով շրջանաձևլաբիրինթը խորհրդանշում է կյանքի ընթացքը, իսկ կենտրոնում գտնվող ջրավազանը հույս և վերածնունդ է խորհրդանշում:

«Հայկական ժառանգություն» զբոսայգին կառուցվել է 2012 մայիսին Armenian Heritage Foundation-ի միջոցներով: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Հայերեն English

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ