Տարածաշրջանային

Իրանցի խմբագիրն առաջարկել է Ադրբեջանը միացնել Իրանին

2 րոպեի ընթերցում

Իրանցի խմբագիրն առաջարկել է Ադրբեջանը միացնել Իրանին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հրատարակվող «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիր, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի ներկայացուցիչ Հուսեին Շարիաթմեդարին իր` «Եկել է Բաքվի հերթը» հոդվածում առաջարկել է Ադրբեջանի Հանրապետությունը միացնել Իրանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռադիոֆերդա»-ն, Շարիաթմեդարին հայտարարել է, որ Ադրբեջանի մահմեդական ժողովուրդը խիստ շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ միավորվելու գործում:

Նա ասել է, որ այդ հոդվածը գրել է ի պատասխան մարտի 30-ին Բաքվում անցկացված` «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» կոչված գիտաժողովի, որը կազմակերպել էր այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի ազատության ազգային ճակատ» կազմակերպությունը: «Այդ խիստ ցածր մակարդակի եւ քիչ թվով մարդկանց մասնակցությամբ անցկացված միջոցառումն ուղղված էր Իրանի տարածքային ամբողջականության դեմ: Թող Իրանն առաջարկի Ադրբեջանին «Ցանկանում ե՞ք դուք միավորվել Իրանի հետ» թեմայով հանրաքվե անցկացնել: Մոտ 10 մլն-ոց Ադրբեջանի բնակչության մեծ մասը կազմում են մահմեդականներն ու շիաները: Իրանի ադրբեջանցիների հետ նրանց միավորում են մշակութային եւ կրոնական կապերը: Խորհրդային միության փլուզումից հետո այդ մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց մշակույթին եւ դավանանքին: Ադրբեջանցիների կարծիքով` նրանք իրենց զգում են որպես Իրանի Ատրպատական նահանգից անջատված մաս: Մոտ 70 տարիների խորհրդային օտարումը, որն ուղղված էր այդ մարդկանց մտածելակերպի փոփոխությանը, արդյունք չի տվել», -ասել է այաթոլա Խամենեի ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում