Մշակույթ

Հայտնի են «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հավակնորդները

7 րոպեի ընթերցում

Հայտնի են «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը:«Հայակ-2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի մամլո ծառայության պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը, այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» եւ «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ»անվանակարգումներկայացվածութ հայտից երեքը` ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի եւՄարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» եւ «Այդ ես չեմ» ֆիմերը դարձել են հավակնորդներ:

«Լավագույն ռեժիսոր»անվանակարգումներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ են դարձել ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր»անվանակարգումներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվել են Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադեւոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ » , իսկ Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն սցենարի հեղինակ»անվանակարգիհամար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրել է Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան - Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ » , «Եթե բոլորը» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ»անվանակարգումներկայացված 6 հայտից ժյուրին ընտրել է «Թափառում», «Ձմեռվա խնձոր» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ` Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին եւ Վիկտորիա Լամշինաին:

«Լավագույն կոմպոզիտոր»անվանակարգումներկայացված 6 ֆիլմից ընտրվել են Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան եւ Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» եւ «Ձայն լռության» ֆիլմերից:«Լավագույն դերասանուհի»անվանակարգումներկայացված 6 հայտից ընտրվել են Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը եւ Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը» , «Ձայն լռության» եւ «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից:

«Երկրորդական դերի լավագույն դերասանուհի»անվանակարգումներկայացված 4 հայտից ընտրվել են Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան եւ Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան»անվանակարգումառաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվել են Վիգեն Չալդրանյանը` «Ձայն լռության», Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը եւ Շանթ Հովհաննիսյանը` «Poker.am», «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:«Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգումներկայացված 5 հայտից ընտրվել են Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը եւ Խորեն Լեւոնյանը` «Եթե բոլորը»,«Poker.am» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»անվանակարգիհամար ներկայացված 11 ֆիլմից ընտրվել են Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» եւ Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ»անվանակարգումներկայացված 11 հայտից ժյուրին ընտրել է Արմեն Խաչատրյանի «Մենք կանք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եւ Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»անվանակարգիհամար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը» , Նաիրա Մուրադյանի«Բալետ» եւ Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ»անվանակարգումներկայացված6 հայտից ընտրվել են Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» եւ Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»անվանակարգումներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրել է Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» եւ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում: Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիքհանդիսավոր երեկոյի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում