Հայրիկյանի բուժման համար կառավարության գումար հատկացնելն օրենքի խախտում չէ. Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստ է քննարկել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրելու կառավարության որոշման իրավաչափությունը: Այս մասին մարտի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց Կարեն Անդրեասյանը: «Հասկանում եմ, որ դա դիտարկվում է որպես խտրական մոտեցում Հայրիկյանի նկատմամբ, սակայն կառավարությունը նման որոշում կայացնելու իրավունք ունի, և դա օրենքի կոպիտ խախտում չէ: Բայց եթե որևէ քաղաքացի դիմի մեզ և խնդրի հետաքննել, թե որքանով է իրավաչափ կառավարության այդ որոշումը, մենք պատրաստ ենք գործն ընդունել վարույթ և քննարկել»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց օմբուդսմենը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենց գրասենյակն անցած շաբաթ ծանրաբեռնված է եղել և չի հասցրել ուսումնասիրել այդ դեպքն ու իրավական գնահատական տալ: Սակայն, անկախ իրավական գնահատականներից` Անդրեասյանը առողջություն մաղթեց Հայրիկյանին և բոլոր նրանց, ովքեր բուժման կարիք ունեն:

ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը տրամադրել է շուրջ 20 մլն դրամ` նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերն Ամստերդամում հոգալու համար: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

2013թ-ի հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց մահափորձ իրականացվեց քաղաքական գործիչ, 2013թ-ի փետրվարի 18-ի նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Պարույր Հայրիկյանը բուժման կուրսեր էր անցնում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:Վնասվածք ստանալու հետեւանքով նրա ձեռքի նյարդը վնասվել է, ինչը մանրամասն հետազոտելուց հետո պարզվել է, որ խնդիր կա: Առողջապահության նախարարության ու հիվանդանոցի մասնագետների կողմից առաջարկվել է, որ Հայրիկյանին տեղափոխեն արտասահման` բուժումը շարունակելու նպատակով:

Հայերեն English

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն