4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը շարունակում է գրանցել աննախադեպ ցուցանիշներ. ժամանակակից գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» մի քանի օրվա ընթացքում ամենաշատ վաճառված գիրքն է. վաճառվել է 225 օրինակ:
Շաբաթվա ամենաշատ գնված երկրորդ հորիզոնականում ամերիկաբնակ Թամար Հովհաննիսյանի «Լինելության համանվագն» է: Կրկին ժամանակակից հայգրող Անահիտ Դանիելյանի «Ճերմակ մարգարիտ» գիրքը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին երեք հորիզոնականներն զբաղեցրած գրքերից յուրաքանչյուրը բեսթսելլերների շարքում ընդգրկված է առաջին անգամ:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատար «Մաշան և արջը» հեքիաթն է: Այն հայտնի մուլտֆիմի մոտիվներով գրված հեքիաթ է: Հինգերորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, որին հաջորդում է վարկանիշային աղյուսակում մշտապես ընդգրկված «Նարեկը»` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը:
«Երևանյան բեսթսելլեր»-ի յոթերորդ հորիզոնականն զբաղեցրել է ռուս դասական Լև Տոլստոյի «Երեք արջերը» հեքիաթը: Այն կրկին առաջին անգամն է ընդգրկված գործակալության վարկանիշային աղյուսակում: Ութերորդ տեղն զբաղեցրել է հայ գրող Ղազարոս Աղայանի «Հեքիաթները», սրան հաջորդում է ֆրանսիացի գրող Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի ցանկը այս շաբաթ եզրափակում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը
«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | Նոր |
Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը» |
Անտարես | 225 | |
| 2 | Նոր |
Թամար Հովհաննիսյան «Լինելության համանվագ» |
ՀԳՄ | 75 | |
| 3 | Նոր |
Անահիտ Դանիելյան «Ճերմակ մարգարիտ» |
Անտարես | 73 | |
| 4 | -3 |
«Մաշան և արջը» |
Բոքինիստ | 64 | |
| 5 | +3 |
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ |
Արևիկ | 23 | |
| 6 | -1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 17 | |
| 7 | Նոր |
Լեւ Տոլստոյ «Երեք արջերը» |
Բուքինիստ | 14 | |
| 8 | 0 |
Ղազարոս Աղայան Հեքիաթներ |
Արևիկ | 13 | |
| 9 | -6 |
Անտուան դը սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը |
Անտարես | 10 | |
| 10 | -5 |
ՄարկԱրեն «Այնտեղ,որտեղծաղկումենվայրի վարդեր. Անատոլիականպատմություն» |
Տիգրան Մեծ |
9 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը