1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վասիլի Իվանչուկին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` առաջինն իրենց պարտիան խաղաղ ելքով ավարտեցին Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր զույգերը: Այս տուրից հետո ադրբեջանցի Ռաջաբովն ունի 3,5 միավոր, իսկ Սվիդլերի միավորների քանակը հասավ 4,5-ի:
Այնուհետ Վլադիմիր Կրամնիկը առվելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այս տուրից հետո Կրամնիկն ունի 5,5 միավոր: Գրիշչուկը մնաց նույն 4,5 միավորով:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 30-րդ քայլին պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 6,5 միավոր:
Հաջորդ` 11-րդ տուրում, կմրցեն Ալեքսանդր Գրիշչուկ-Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով, Պետեր Վսիդլեր-Լեւոն Արոնյան եւ Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ զույգերը:
Մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը դեռ չի ավարտել իր պարտիան: Այս պահի դրությամբ Կարլսենը եւ Արոնյանն ունեն հավասար` 6.5-ական միավոր: