Տարածաշրջանային

Էրդողանի` քրդական խնդրի լուծմանհանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաեւհայեր

1 րոպեի ընթերցում

Էրդողանի` քրդական խնդրի լուծմանհանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաեւհայեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն առաջարկել է քրդական խնդրի խաղաղ կարգավորման գծով «խելամիտ մարդկանց» հանձնաժողով ստեղծել, որի կազմում նաեւ հայեր են ընդգրկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը: Էրդողանն այս առաջարկն արել է այն բանջց հետո, երբ Իմրալի բանտում ցմահ դատապարտված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մարտի 21-ին քուրդ զինյալներին կոչ էր արել զենքը վայր դնել եւ Թուրքիայից հեռանալ:

Ենթադրվում է, որ նորաստեղծ հանձնաժողովը կքննարկի Թուրքիայից PKK-ի հեռանալու ուղիները եւ հանդես կգա քրդական խնդրի կարգավորման նոր առաջարկներով: Նշվում է, որ Էրդողանի առաջարկած հանձնաժողովում ընդգրկված 30 մտավորականների, քաղաքական գործիչների, պատգամավորների շարքում նշված են նաեւ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի եւ թուրքական «Սաբահ» թերթի թղթակից Էթյեն Մահչուպյանի անունները: Հանձնաժողովը պետք է գործի կամ Թուրքիայի վարչապետի, կամ էլ արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինի ենթակայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում