«Նոր ալիք 2013» եւ «Մանկական նոր ալիք 2013» մրցույթների Հայաստանի մասնակիցների անունները հայտնի կդառնան ապրիլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2013» եւ «Մանկական նոր ալիք 2013»-ին հայաստանյան մասնակիցերի անունները հայտնի կդառնան ապրիլի 18-21-ը ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում`«Արմենիա» հեռուստաընկերության «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսերԻրինա Վարդանյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի փոխվել է երկու մրցույթներում հայտերի ընդունման եւ մասնակիցների որոշման կարգը:

«Եթե նախորդ տարիներին մենք էին ստանում մասնակիցների հայտերը եւ հետո նոր ուղարկում Մոսկվա, ապա այս տարի ձայնագրություններն անմիջապես ուղարկվում են մրցույթի պաշտոնական կայքին, որից հետո յուրաքաչյուր երկրից մրցույթի պահաջներին համապատասխանելու դեպքում ընտրվում են այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն եզրափակիչ փուլի լսումներին»,- տեղեկացրեց Վարդանյանը: Նրա խոսքով` եթե ընտրված մասնակիցների թիվը յուրաքանչյուր երկրում գերազանցում է 10-ը, ապա տվյալ երկրում` համաձայն մրցույթի կանոնադրության` պետք է անցկացվեն փակ լսումներ:

«Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսերը նշեց, որ «Մանկական նոր ալիք 2013» -ի ազգային ընտրությունը կանցկացվի ապրիլի 18-20-ն ընկած ժամանակահատվածում, որին ապրիլի 20-ին եւ 21-ին կհաջորդի մեծերի «Նոր ալիք 2013»-ի ընտրությունը:

Միջազգային երաժշտական երկու մրցույթների հայտերի ընդունման ավարտը նախաշնված էր մարտի 30-ին, սակայն բազմաթիվ հեռախոսազանգերի եւ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնողների խնդրանքով այն երկարաձգվել է մինչ ապրիլի 5-ը:

Նախքան Մոսկվա` մրցույթի ազգային ընտրությանը մեկնելը ապրիլի 15-ին տեղի կունենա «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած երգիչների մեծ համերգային ծրագիր` «Յանս» երաժշտակա ակումբում:

«Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

«Նոր ալիք 2012»-ի մեր պատվիրակն էր երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին