Սպորտ

Զաք Բոգոսյանը հպարտ է Հոկեյի ազգային լիգայում առաջին հայը լինելու համար

1 րոպեի ընթերցում

Զաք Բոգոսյանը հպարտ է Հոկեյի ազգային լիգայում առաջին հայը լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկեյի ազգային լիգայի «Վինիփեգ» թիմի 22-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանը հպարտ է լինել առաջին հայը լիգայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է New York Hockey Journal-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Զաքի նախապապերը լքել են Հայաստանը 1920-ականների սկզբներին, երբ մոտ մեկ միլիոն հայեր ցեղասպանության ժամանակ զրկվել են կյանքից: «Ես մեծացել եմ աշխատավորի ընտանիքում, փոքր քաղաքում: Եթե ես կարողացել եմ հասնել այս օրվան, բոլորը կկարողանան: Լինելով առաջին հայը Հոկեյի ազգային լիգայում, ես շատ հպարտ եմ: Բայց սա միայն իմ ձեռքբերումը չէ, դրանում մեծ դեր են խաղացել իմ ծնողները եւ բոլոր նրանք, ովքեր օգնել են ինձ իմ ամբողջ կարիերայի ընթացքում»,- ասել է Բոգոսյանը:

Պարբերականը նշում է, որ Բոգոսյանը բնական աթլետիկ կառուցվածք ունենալով կարող էր գնալ իր հոր ուղիով եւ ամերիկյան ֆուտբոլիստ դառնալ, բայց նա որոշել է դառնալ հոկեիստ: Զաքն ասել է, որ իր անվան մեջ հայկական մասիկ ունենալը շատ հաճելի է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում