«Բարսելոնա»-ն 25 մլն եվրո է պատրաստում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար. Gerüchte Ticker

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով շվեյցարական Gerüchte Ticker պորտալը, կատալոնական ակումբի ղեկավարությունը հստակեցրել է տրանսֆերային երկու ֆուտբոլիստի հետ կապված իրնպատակները: Նրանցից մեկը Նեյմարն է՝ բրազիլական «Սանթոս»-ից, և Հենրիխ Մխիթարյանը՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից:

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով ընթացիկ մրցաշրջանում դոնեցկյան ակումբի կազմում դարձել է 21 գոլի հեղինակ, մտադիր է լքել «Շախտյոր»-ն մրցաշրջանից հետո: Նշվում է, որ 24-ամյա կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը դոնեցկյան թիմի հետ ավարտվում է 2015 թին, «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է հատկացնել 25 մլն եվրո:

Նեյմարը և Մխիթարյանը կատալոնական ակումբում կփոխարինեն Դավիդ Վիլյային և Ալեքսիս Սանչեսին:

ՄիաժամանակThe Mirror-ը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն ևս հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով: Երկու ակումբներն էլ արդեն վաղուց հետևում են 24-ամյա ֆուտբոլիստին և պատրաստ են ֆուտբոլիստի կարիերայում նոր քայլ անելու ցանկությանն ընդառաջել:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում