Երևանյան բեսթսելլեր 10. Մաշայի և արջի մասին հեքիաթը ռեկորդ է սահմանել
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. «Բուքինիստ» գրախանութը մի քանի օրվա ընթացքում մանրածախ վաճառքով իրացրել է «Մաշան ու արջը» ժամանակակից հեքիաթի 97 գիրք: Հեքիաթը, որը հայտնի մուլտֆիլմի մոտիվներով գրված ստեղծագործությունն է և կոչվում է «Մաշան ու արջը. առաջին հանդիպումը», ամենաշատ գնված գրքերի ցանկի գլխավոր առաջատարն է: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» հեքիաթն է, ինչը հայերեն թարգմանվելուց հետո դպրոցականների կողմից մեծ հետաքրքրության է արժանացել: Երրորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակն է: Այն գործակալության վարկանիշային աղյուսակում ընդգրկված է առաջին անգամ:
Հայ ժամանակակից գրողները նույնպես շարունակում են գրավել հայ ընթերցողին: Սեյրանուհի Գեղամյանի «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գիրքը, որը կրկին առաջին անգամ է ընդգրկված, զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Գրքում ներկայացված ենՀայաստանի բնությունն ու հոգևոր արժեքները, պետական խորհրդանիշերը` դրոշը, հիմնն ու զինանշանը, ինչը հետաքրքրել է ընթերցասերներին: Հինգերորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, ինչն ամենաշատ գնված գրքերի ցանկում մշտապես ընդգրկված բացառիկ գրքերից է: Այս շաբաթվա վեցերորդ հորիզոնականում ընդգրկված գիրքը ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ն է: Ամերիկացի գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը, որը պարբերաբար ներգրավված է «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի ցանկում, այս շաբաթ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որն այս շաբաթ նույնպես, ինչպես նախորդում, զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Իններորդ հորիզոնականում ռուսական ժողովրդական հեքիաթ «Բոքոնիկ»-ն է:«Երևանյան բեսթսելլեր»-ի այս շաբաթվա ցանկը եզրափակում է ժամանակակից հայ գրող Ալիս Հովհաննիսյանն` իր «Ճյուղեր, տերևներ» վեպով:
«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | Նոր | ![]() |
«Մաշանևարջը» |
Բուքինիստ | 97 |
| 2 | +7 | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» |
Զանգակ | 25 |
| 3 | Նոր | ![]() |
ԼուիսՔերոլ «Ալիսըհրաշքներիաշխարհում» |
Զանգակ | 23 |
| 4 | Նոր | ![]() |
ՍեյրանուհիԳեղամյան «ԵսՀՀքաղաքացիեմ» |
Գրաբեր | 20 |
| 5 | -1 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 15 |
| 6 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 12 |
| 7 | -3 | ![]() |
Հենրի Միլլեր «Խեցգետնի արևադարձը» |
Անտարես | 11 |
| 8 | 0 | ![]() |
ՀովհաննեսԹումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
| 9 | -6 | ![]() |
Ռուս ժողովրդական հեքիաթ «Բոքոնիկը» |
ՋիԷսԷմ | 9 |
| 10 | Նոր | ![]() |
Ալիս Հովհաննիսյան «Ճյուղեր, տերևներ» |
ՀԳՄ | 8 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը









