Հասարակական

Ռիալի անկման պատճառով Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների թիվը կնվազի

3 րոպեի ընթերցում

Ռիալի անկման պատճառով Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների թիվը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական նոր տարվա Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ կարող է նվազել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:Նրա խոսքով` իրանցիների հոսքի նվազման հիմնական պատճառը իրանական ռիալի փոխարժեքի անկումն է ամերիկյան դոլարի նկատմամբ:

«Ցավոք սրտի, այցելությունների թիվն արդեն նվազել է: Կարեւոր պատճառներից մեկը տնտեսական խնդիրներն են, որոնք կապված են Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների հետ»,-նշեց Ռեյիսին: Նրա խոսքով` Հայաստան այցելող իրանցիների թվի նվազման պատճառների թվում է նաեւ որոշ տուրիստական կազմակերպությունների գերշահույթ ստանալու անբարեխիճ մոտեցումը:«Տուրիստական նման մի քանի կազմակերպությունների եւ որոշ ոստիկանների վարվելակերպի պատճառով ստեղծվում է ընդհանրական կարծիք, որը բացասական ներգործություն է թողնում»,-ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ տուրիստական միջավայրն առաջիկայում էլ ավելի կբարելավվի:

ՀՀ ոստիկանության` «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն` 2012 թվականի ընթացքում Նովրուզի օրերին իրանցիների մասնակցությամբ հանրապետությունում միջադեպեր չեն գրանցվել: Միայն 2012 թվականի մարտի 23-ին ոստիկանությունում գրանցվել է բռունցքով հարվածելու դեպք, որը հարթվել է, կողմերը համաձայնության են եկել եւ քրեական գործ չի հարուցվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` մեծ է հավանականությունը, որՆովրուզի օրերինզբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հոսքին չի զիջի:2010 թվականինՀայաստանի սամանը հատել է120 հազարիրանցի,2011 թվականին 130 հազար, 2012 թվականին Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 150 հազարի:«Իրանից արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն դեպի Հայաստան, այլեւ ընդհանրապես այլ երկրներ էապես անկում է ապրել»,- ասաց Ապրեսյանը: Նրա խոսքով` դոլարի թանկացումը հանգեցրել է բնակչության ճանապարհորդության հետ կապված գնողունակության անկման:Ապրեսյանի կանխատեսմամբ` դեռեւս հնարավոր չէ հստակ ասել, որ Հայաստան այցելած իրանցիների թիվը Նովրուզի շրջանում կտրուկ կնվազի նախորդ տարվա համեմատ, քանի որ 2012 եւ 2013 թվականների հունվարին ցուցանիշները գրեթե նույն են:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը Նովրուզի կապակցությամբ նախաձեռնում է «Մազիար» փոփ անսամբլի իրանական երաժշտության համերգը, որը տեղի կունենա մարտի 23-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Համերգի երգիչն է Մազիար Ասրին:

Լուսանկարը`AFP-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում