Սպորտ

Լևոն Արոնյան-Պյոտր Սվիդլեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյան-Պյոտր Սվիդլեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկած Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեւոն Արոնյաննառաջին երեք տուրերից հետո 2.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մարտի 19-ին մրցում են նաև Մագնուս Կարլսենն ու Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովն ու Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը։

Շախմատային թագի համար միմյանց հետ պայքարելու են աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստներ, ովքեր մարտի 15-ից ապրիլի 1-ը խաղատախտակի 64 վանդակների «օգնությամբ» կչափեն իրենց ուժերը: Նրանցից յուրաքանչյուրը հավակնում է մրցելու աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում