Սերժ Սարգսյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վատիկանում մասնակցում է Հռոմի Ֆրանցիսկոսպապի գահակալման արարողությանը, կարճատև հանդիպում է ունեցել Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով nouvelles d'Armenie-ն, Ֆրանցիկոս պապը զրուցել և շնորհավորանքներ է ընդունել 34 երկրների ղեկավարներից, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից:Հռոմի պապի գահակալմանը ներկա են եղել նաև հայազգի հավատացյալներ, ովքեր Սուրբ Պետրոսի հրապարակում ծածանել են Հայաստանի եռագույնը:

BFM TV հեռուստաընկերությունը ներկայացնելով Հայաստանի նախագահի և Հռոմի պապի հանդիպման կադրերը՝ հիշատակել է, որ մեր երկիրը քրիստոնեական արժեքներ կրող կարևորագույն երկրներից մեկն է, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիսոտնեությունը որպես պետական կրոն:

Ֆրանցիսկոս պապի գահակալմանը ներկա են 34 պետությունների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, ընդհանուր առմամբ` 132 երկրի պատվիրակություն: Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը: Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը գլխավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիոկսը, հայ կաթողիկե եկեղեցին` առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել կոնկլավում, որը մարտի 12-ին եւ 13-ին կայացել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ քահանայապետ է դարձել ոչ եվրոպացին եւ ճիզվիտը, որը նաեւ առաջին անգամ ընդունել է Ֆրանցիսկոս պապական անունը:

Ֆրանցիսկոս պապը յոթ տարի առաջ կոչ էր արել Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պապն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ' Բուենոս Այրեսում: Այն ժամանակ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործություն»:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում