Տարածաշրջանային

Էրդողանը խոսել է Թուրքիայի մասնատման մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը խոսել է Թուրքիայի մասնատման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարդանելի ճակատամարտի 98-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի մասնատում թույլ չեն տա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանն ասել է, որ 783 հազար քառ. .կմ տարածքով Թուրքիան հավասարապես, անկախ ազգությունից, իր բոլոր բնակիչների համար հայրենիք է հանդիսանում, եւ նրանք բոլորն ունեն նույն իրավունքները: Վրչապետը հայտարարել է, որ ինքը ճանաչում է միայն մեկ դրոշ` Թուրքիայի կարմիր դրոշը:

«Թուրքիան մասնատելու հարցով հետաքրքրված ուժեր կան: Մենք դրա համար նրանց հարմար առիթ չենք տա: Ազգություն հասկացողության մեջ մտնում են ոչ միայն էթնիկ թուրքերը: Ազգության բնորոշումն ընդգրկում է այս երկրում բնակվող բոլորին: Մենք միայն մեկ դրոշ ենք ճանաչում, որի վրայի աստղերը մեր նահատակներն են», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում