Շոու բիզնես

Սիրուշոն եւ ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը Լիբանանում հանդես կգան համատեղ համերգով

2 րոպեի ընթերցում

Սիրուշոն եւ ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը Լիբանանում հանդես կգան համատեղ համերգով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն եւ ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանըմարտի 30-ինհամատեղ համերգով հանդես կգան Լիբանանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրուշոյի PR պատասխանատու Արեւիկ Ուդումյանը նշեց, որ համերգի իրականացման առաջարկը արվել է լիբանանյան կողմից:

Սիրուշոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երկրպագուներն իրենց գոհունակությունն են հայտնել կայանալիք համերգի մասին, ինչպես նաեւ ցանկություն` այն նաեւ Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Ալեքսանդրա Ստանը մեծ պահանջարկ ունեցող երգչուհի է, ում հատկապես մեծ հաջողություն է բերել միլիոնավոր աղջիկների խորհրդանիշ հանդիսացող Mr Saxobeat երգը:Ստանը ծնվել է 1989 թվականին Ռումինիայում: Նա այն երգչուհիներից է, ով առանձնանում է նաեւ իր ստացած երաժշտական կրթությամբ:

2009 թվականին երգչուհին ձայնագրել է իր առաջին Lollipop սինգլը, որը մեծ տարածում է ստացել համացանցում` ապահովելով ավելի քան 2 միլիոն դիտում:

Սիրուշոն երկրպագուների համար պատրաստել է եւս մեկ անակնկալ` ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Եվրատեսիլ 2013»ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի հետ համատեղ կայանալիք «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրի տեսքով:

Համերգային ծրագրում համադրվելու են ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային եւ լուսային շոու ծրագրով: Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն նաեւ համատեղ ստեղծագործոթյուններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում