Տարածաշրջանային

Թուրքիայի երաժշտական արխիվը պահպանվել է հայ երաժիշտ Համբարձում Լիմոնչյանի շնորհիվ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի երաժշտական արխիվը      պահպանվել է հայ երաժիշտ     Համբարձում Լիմոնչյանի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հատուկ կայք է ստեղծվել, որի օգնությամբ հասարակությանը պետք է ներկայացվի հայ երաժիշտ Համբարձում Լիմոնչյանի շնորհիվ պահպանված օսմանական երաժշտական արխիվը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Զաման» թերթը:

Թերթը նշում է, որ թուրքական երաժշտության մեջ նոտաների կիրառումը սկսվել է 19-րդ դարում` սուլթան Սելիմ երրորդի տիրակալության շրջանում: Սուլթան Սելիմի ցանկությամբ պոլսահայ երգահան եւ երաժշտագետ Համբարցում Լիմոնչյանը նոտագրության տեսակ է հայտնագործել, որը Թուրքիայում ստացել է «Համբարձումի նոտագրություն» անվանունը:

«19-րդ դարում կիրառված այդ նոտագրության օգնությամբ Թուրքիայում հաջողվել է կանխել երկու հարյուրամյակների ընթացքում ստեղծված հազարավոր երաժշտական ստեղծագործություններ: Այդ ստեղծագործությունների մեծ մասը երկար ժամանակ պահվել են արխիվներում: Այժմ արդեն բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց գրառումն իրագործվել է «Համբարձումի նոտագրությամբ», թուրքական հասարակությանը հասանելի կլինի նորաստեղծ կայքի միջոցով», -գրում է թուրքական թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում