Մահացել է Արամայիս Սահակյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77 տարեկան հասակում վախճանվել է գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի 8-րդ կլինիկական հիվանդանոցից, նա մի քանի օր հիվանդանոցում էր: Արամայիս Սահակյանը մահացել է այրան հիվանդությունից:

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Արծվաշեն գյուղում: Հայտնի բանաստեղծ, հրապարակախոսն ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրաgույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն:

Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։

Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական և համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է աշխարհի 30-ից ավելի լեզուներով: Զբաղվում է նաև թարգմանությամբ: Մոտ երեք տասնյակ երկեր է տպագրել, բազմաթիվ աշխատություններ թարգմանել ռուսերենից:

2003թ.«Ծիծաղի տուն» հաղորդաշարի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 1998թ. Բեյրութում` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի, 1986թ. «Ոզնի» երգիծաթերթում տպագրված բանաստեղծությունների համար «Ոսկե գրիչ» մրցանակի, 1984թ. քնարական բանաստեղծությունների համար` Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1970թ. «Ապրել և սիրել» գրքի համար արժանացել է Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման:

Կենսագրությունը` ըստՎիքիպեդիայի եւ Հայաստանի գրողների միության կայքի

Հայերեն English Русский

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը