Հռչակավոր շեփորահար Սերգեյ Նակարյակովը եւ դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը Երեւանում համատեղ համերգ կտան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի թիվ մեկ շեփորահար Սերգեյ Նակարյակովը եւ հայտնի դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը Երեւանում համատեղ համերգ կտան մարտի 15-ին: Համերգը կղեկավարի դիրիժոր Ջոն Վիկտորին Յուն: Ինչպես մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջոն Վիկտորին Յուն, արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստան: «Ես շատ եմ սիրում աշխատել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, քանի որ ինչպես յուրաքանչյուր նվագախումբ, այնպես էլ այս նվագախումբն իր առանձնահատկությունն ունի: »,- ասաց նա:Երաժշտի խոսքով, նվագախմբի յուրահատկությունը նման է ոչ թե մարդու խելոք կամ գեղեցիկ լինելուն, այլ հետաքրքիր բնավորությանը: «Ֆիլհարմոնիկն էմոցիոնալ մոտեցում ունի երաժշտության նկատմամբ: Սա նման է հայկական խոհանոցին, այն կարծես հակազդող տարրերի միաձուլում լինի, որը ողջ գործընթացը շատ հետաքրքիր է դարձնում»,- ասաց նա:

Աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը թեեւ արձանագրեց, որ շեփորահարների համար երկացանկը մեծ չէ, այնուամենայնիվ, գոհ է համերգի համար ընտրված ծրագրից: «Ամեն անգամ սիրով եմ գալիս Հայաստան: Սիրում եմ նաեւ աշխատել նվագախմբի հետ»,- ընդգծեց նա:

Դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը տեղեկացրեց, որ Հայաստանում եղել է յոթ տարի առաջ, եւ այդ այցի հետ կապված հետաքրքիր հիշողություններ են մնացել: «Հայերը շատ ջերմ են: Այդպիսին է նաեւ նվագախումբը»,- ասաց նա` հավելելով, որ Ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալը միշտ օգնում է: «Այս երկիրն իրոք հպարտանալու բան ունի»,- ավելացրեց նա:

Համերգային ծրագրում կհնչեն Հայդնի «Թավջութակի կոնցերտ C-dur՝ փոխադրված շեփորի համար», Շոստակովիչի «Կոնցերտ դաշնամուրի, շեփորի եւ լարային նվագախմբի համար»-ը եւ Բրուքների «Սիմֆոնիա թիվ 3»-ը: Վերջինս կլինի հայաստանյան պրեմիերա:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի