Սահմանադրական դատարանում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների քննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վիճակագրական վերլուծությունները, որոնք կցվել են Սահմանադրական դատարան դիմող կողմի` նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումներին որպես ապացույց, ավելի ճիշտ են գիտաժողովների և գիտական կոնֆերանսների համար: Այս մասին Սահմանադրական դատարանի մարտի 13-ի նիստի ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Առաջին անգամ էր, որ մենք ընտրություններն անցկացնում էինք ընտրական նոր օրեսնգրքով, սակայն ընտրական օրենսգրքի միակ բարեփոխումը, որը օգտագործվեց, այն էր, որ երեք ժամը մեկ հրապարակվում էին տվյալներ: Դրանից իսկապես օգտվեցին դիմող կողմերը, սակայն`ուշացած, քանի որ իրենք պատշաճ դիմումներ պետք է ներկայացնեին վերահաշվարկի, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Վիճակագրական վերլուծությունները, որոնք կցվել են որպես ապացույց , ավելի ճիշտ են գիտաժողովների և գիտական կոնֆերանսների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դավիթ Հարությունյանը:

«Ընդդիմադիր խմբակցությունները ևս իշխանություն են, իշխանական չեն, բայց իշխանություն են: Եւ եթե հանձնաժողովներում նշանակված անդամներն իրենք էլ խնդիրներ չեն արձանագրել, ապա որն է խնդիրը»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` ընտրությունների ընթացքի տեսանկարահանման արդյունքում ստացվել եւ ՍԴ են ուղարկվել մի քանի տասնյակ սկավառակներ, որոնց կից դիմումներում նույնիսկ հղում չի եղել, թե որ հատվածով է փաստվում խախտումը:

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ իր ելույթում ասելու է այն, ինչ մտածում է «որպես մարդ, քաղաքացի, իրավաբան և ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ»:

«Չեմ ուզում իրավական մանրամասնություններին անդրադառնալ: Սա երկու մարդու կռիվ չէ, այս դատարանում պետք է լինի այս ամենի իրավական վերջակետը»,-ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` շեշտելով որ իրենք թշնամիներ չեն դիմող կողմի հետ, քանզի «Կարենն իմ լավ ուսանողն է եղել, իսկ Զարուհին հանուն գաղափարների պայքար մղող անձնավորություն է»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ներկայացված դիմումների վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակվի վաղը, որի մասին նախապես կհայտարարվի:

ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում էնախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին