«Արարատ 73»- 40 տարի անց: Լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը այսօր էլ մարզում է «Արարատ»-ի նոր հերթափոխը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի պատմական հաղթանակը կերտողներից մեկը թիմի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն է: Այսօր, հաղթական այդ օրվան եւ իր երիտասարդությանը շատ կարոտած ֆուտբոլիստը շարունակում է մնալ մարզադաշտում, բայց արդեն որպես մարզչի օգնական:

«Արմենպրես»-ը ներկայացնում է տարիների հեռվից «Արարատ 73»-ի երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող այդ հաղթանակների կերտման նորահայտ մանրամասները: Դրանք «հավերժական թարմությամբ» պատմում են և չեմպիոն հերոսներն ու և այդ տոնական օրերն ըմբոշխնած ականատեսները:

Պատմում է Ալյոշա Աբրահամյանը:

Ծնվել է 1945 թվականին: Դարպասապահ: Սպորտի վարպետ: 1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին արժանացել է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973 թվականին ընդգրկվել է երկիր 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 189 խաղի:

Արարատ»-ը հայկական ֆուտբոլի ոսկետառ եւ լուսավոր էջն է, ինչպես է այն մնացել Ձեր հիշողության մեջ:

-Ես դեռեւս «Արարատ»-ում եմ: Մարզչի օգնական եմ աշխատում: «Արարատ 73»-ի պես թիմ էլ չի լինի, հենց այդպիսի «Արարատ» չի լինի, որը 70-ական թվականներին հասավ մեծ բարձունքների, որպիսին կար ԽՍՀՄ ֆուտբոլի ժամանակներում: Բոլորը կարծես հատուկ ընտրված լինեին, և քանի որ երկար ժամանակ միասին խաղում էինք, ուրեմն արդյունքի հասնելու պահը եկել էր: Ի շնորհիվ մեր նախկինում ունեցած բոլոր մարզիչներին եւ, իհարկե, Նիկիտա Սիմոնյանի շնորհիվ, հասանք այդ մեծ բարձունքին: Հիմա, «Արարատ» ասելիս, երիտասարդությունս եմ հիշում:

-Ինչպես եղավ, որ ընտրեցիք ֆուտբոլիստի ուղին:

- Հենց սկզբից ես ֆուտբոլով չեմ զբաղվել: Մարզվել եմ, թե մարմնամարզությամբ, թե բասկետբոլով եւ թե վոլեյբոլով: Շատ հաջող վոլեյբոլ էի խաղում, նույնիսկ ԽՍՀՄ սպարտակիադայի եմ մասնակցել: Բայց մեր ընտանիքում ֆուտբոլն էին սիրում: Հինգ եղբայր էինք, ինձնից բացի բոլորը ֆուտբոլի էին գնում: Մի օր, երբ գործերս տարա ինստիտուտ, վաղամեռիկ ֆուտբոլիստ Ալբերտ Աբրահամյանին, հանդիպեցի, առաջարկեց խաղալ «Շիրակ»-ի պատանիների թիմում:

-Ինչպես եղավ, որ Ալյոշա Աբրահամյան հարձակվողը, ի վերջո դարձավ դարպասապահ:

-Սկսեցի խաղալ հարձակման գծում, բայց քանի որ նրանք չունեին դարպասպահ, իսկ ես էլ բարձրահասակ էի, արդեն մարզված, սկսեցի դարպասը պաշտպանել: Մեկ-երկու շաբաթ մարզվելուց հետո մեկնեցիք ԽՍՀՄ պատանիների առաջնությանը: «Շիրակ»-ում մեկ խաղաշրջան խաղացի հետո 19 տարեկանում տեղափոխվեցի Երեւանի «Արարատ»: Ինձ համար էլ էր անսպասելի նման մեծ «թռիչքը»: 1964 օգոստոսից «Արարատ»-ի հիմնական կազմում էի: Դարպասապահի խաղը ինքնին շատ դժվար է, ծանր եւ պատասխանատու: Ինձ շատ օգնեց վոլեյբոլով մարզվելը` և թռիչքները, և ցատկերը, և ճարպկությունը դարպասապահի համար կարևեւոր են: Ես ունեի դրանք: Մի քանի մարզաձեւերով զբաղվելը իր խոսքն ասաց:

-Դուք պաշտպանության վերջին գծում էիք, իսկ ովքեր էին «Արարատ»-ի առաջին գծում:

-Այդ շրջանում բոլորս էինք մեր ուսերին տանում «Արարատ»-ը: Չեմ կարող առանձնացնել ոչ մեկին, քանի որ նախ բոլորս միմյանց հանդեպ հարգանքով էինք, խաղում էինք մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով: Իհարկե, լինում էին նաև վիճաբանություններ անհասկանալի պահեր, դա լինում է բոլոր ընտանիքներում, եւ դա գործին օգուտ է բերում, ու մենք շուտ մոռանում էինք այդ մասին:

-Դուք «Արարատ»-ի կազմում ամենաշատ հանդիպումներն եք անցկացրել: Կան խաղեր, որ ուզում եք չհիշել, բայց եւ, չեք կարողանում մոռանալ:

-Այո, կային թիմեր, որոնց հետ մեր խաղերը դժվար էին ընթանում: Օրինակ, Մոսկվայի «Սպարտակ»-ի, Լուգանսկի «Զարիա»- դեմ խաղերն ամենահիշվող են, քանի որ կային խաղեր, որոնց վերջնական արդյունքը որոշվում էր 11 մետրանոց հարվածների միջոցով: Այդպիսի պահերը դարպասապահների համար բարդ են, դժվար: Գիտես, որ քո թիմի պատիվը, հաղթանակը քո ձեռքերում են: Մի այդպիսի հանդիպման ժամանակ, հիմա օրը չեմ հիշում, ինձ հաջողվեց հետ մի մղել մի քանի 11 մետրանոց հարվածներ, ու մենք հաղթեցինք: Երեք տարի շարունակ մենք Մոսկվայի չեմպիոնն էինք, ոչ մի պարտություն չկրեցինք: Մինչեւ հիմա հիշում եմ նաեւ գավաթի եզրափակիչ խաղից անմիջապես հետո «Շախտյոր»-ի հետ մեր հանդիպումը: Այդ թիմը ԽՍՀՄ ուժեղագույն թիմերից մեկն էր, մենք էլ արդեն գավաթակիր էինք դարձել և պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու բարոյական իրավունքը չունեինք:

-Ասեք խնդրեմ ինչ տարբերություն կա մեր օրերի եւ 40 տարի առաջ Ձեր խաղացած ֆուտբոլի միջեւ:

-Ասեմ, հիմա ամեն ինչ ավելի արագ է դարձել: Հիմա ֆուտբոլիստներն ավելի արագ են տեղաշարժվում: Մենք այն ժամանակ գնդակով «չարչարվում էինք»: Ես միշտ մեր օրերին «Արարատ»-ին նմանեցնում եմ «Բարսելոնա»-ին: Մենք խաղում էինք կարճ փոխանցումներով, արագ եւ կազմակերպված հարձակումով, եզրից եզր էինք տեղափոխվում: Եղել է նաեւ հանդիպում` Դեպրոպետրովսկում, որտեղ տեղի «Դնեպր»-ի հետ հանդիպման ընթացքում 7 րոպեից ավել մրցակցին գնդակ չհասավ: Մենք այդ խաղում հաղթեցինք 0-1 հաշվով:

-Ունի արդյոք Պարոն Աբրահամյանը սիրելի ակումբ, որի խաղերին հետեւում է եւ ունի սիրելի ֆուտբոլիստ:

-Այո, «Մանչեստեր Յունայթեդ»: Ունեի նաեւ սիրելի ֆուտբոլիս Էրիկ Կանտոնան, ցավոք, հիմա չի խաղում: Հրաշալի մարզիչ է նաեւ սր. Ալեքս Ֆերդյուսոնը: Չեմ ասում էլ մեր ազգային հավաքականի մասին: Մեր տղաները կարողանում են գնդակը լավ խաղարկել: Բայց թե, ինչ էլ անեն, մենք միշտ էլ ավելին ենք ուզում: Կարող եմ վստահաբար ասել, մեր տղաները կարող են լավ խաղալ, հրաշալի խաղ ցուցադրել: Կարող են հակառակորդների համար խնդիրներ ստեղծել: Հիմա բոլոր թիմերն էլ հաշվի են նստում մեզ հետ: Խմբային փուլում կարող են լավ արդյունք ցույց տալ: Հավաքականի անդամներից Հենրիխ Մխիթարյան լավ ապագա ունի: ճանաչում էի Համլետ Մխիթարյանին, արժանի զավակն է իր հոր: Մեզ չի հետաքրքրում Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղը, մենք նայում ենք Հենոյի խաղը: Մեծ առաջընթաց էր Յուրայի համար «Սպարտակ» տեղափոխությունը: Մովսիսյանն ինձ պես գյումրեցի է, եւ ես ճանաչում եմ նրա հորը: Յուրայից մենք շատ բան ենք սպասում:

Ալյոշա Աբրահամյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները՝ Արմենպրեսի արխիվ և Արևիկ Գրիգորյան

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը